Իրավիճակը կայունանում է․ Վլադիմիր Պուտին կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին

«Լեռնային Ղարաբաղում՝ հակամարտության գոտում, իրավիճակը կայունանում է», – իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ զգալի ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռք բերած առանցքային համաձայնություններից հետո:

«Այժմ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, որը տարածաշրջան է ուղարկվել վերոհիշյալ հայտարարության համաձայն, վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, ուղեկցում է փախստականներին և մարդասիրական օգնություն տեղափոխողներին: Ընդհանուր իրավիճակը կայունանում է», – ասել է Պուտինը։

Պուտին. Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում

Նա հույս է հայտնել, որ միջազգային մասնագիտացված կազմակերպությունները ակտիվ մասնակցություն կունենան տարածաշրջանում տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ենթակառուցվածքները վերականգնելու և նորմալ ու խաղաղ կյանք ձևավորելու գործում:

«Մենք ելնում ենք նրանից, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում երկարատև հակամարտության արդար հիմքով երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար՝ և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովուրդների շահերից ելնելով», – հավելել է ՌԴ նախագահը:

Понравилась статья? Поделиться с друзьями: