Իրանը զենք չի կարողանա վաճառել․ ԱՄՆ-ը պատժամիջոց կսահմանի

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր կապ կունենան Իրանին զենք վաճառելու կամ նրանից զենք գնելու գործընթացների հետ։

«Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև նրանք, ովքեր կապահովեն տեխնիկական նախապատրաստություն, ֆինանսական աջակցություն կամ այլ ծառայություններ, որոնք կապ ունենան Իրանին զինելու կամ նրանից զենք ձեռք բերելու հետ»,- ասվում է հայտարարությունում:

«ԱՄՆ-ը պատժամիջոց կսահմանի Իրանին զենք վաճառողների կամ նրանից զենք գնողների նկատմամբ». Փոմփեո

Ըստ Փոմփեոյի, սեպտեմբերի 19-ից Իրանի նկատմամբ ՄԱԿ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ զենքի էմբարգոն, իբրև թե, նորից ուժի մեջ են մտել: «Սովորական զինատեսակների որոշակի տեսակների արտահանումն Իրան հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի խախտում, իսկ Իրանից ցանկացած զենքի կամ դրա պատրաստանյութերի գնումը՝ 1747 բանաձևի խախտում»,- հավաստիացրել է պետքարտուղարը:

Ըստ նրա, Մերձավոր Արևելքի կայունությամբ շահագրգիռ ցանկացած երկիր պետք է «ետ կանգնի Իրանի հետ ցանկացած տեսակի զենքի գործարքից»:

Հավելենք, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը լրացել էր այսօր՝ հոկտեմբերի 18-ին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: