Ինչ վիճակ է տիրում այժմ ավտոբուսներում (ֆոտո)

Ինչ վիճակ է տիրում այժմ ավտոբուսներում (ֆոտո)

Hraparak.am-ը գրում է․ Այն, որ հանրային տրանսպորտը գործում է, բավականին թեթևացրել է քաղաքացիների սոցիալական բեռը, սակայն հասկանալի է, որ համավարակի նման պայմաններում հիվանդանալու վտանգը կրկնապատկվել է:

Թեւ քաղաքացիները խստորեն պահպանում են ՀՀ պարետի հրահանգնեը՝ տրանսպորտ են բարձրանում զինված՝ դիմակներով եւ ձեռնոցներով, այնուամենայնիվ խախտումներ նկատվում են:

Հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում, նկատելի է՝ ավտոբուսները ուղևորներով բեռնված են, մինչդեռ այս օրերին պարտադիր պայմաններից մեկը տրանսպորտի թերբեռնված լինելն է, որպեսզի ուղևորների միջև պահպանվի գոնե 1 մետր սոցիալական հեռավորությունը:

Ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ, որոնք ասվածի վկայությունն են:

Понравилась статья? Поделиться с друзьями: