Իմ Լևոն, երբեք չէի մտածի, որ մեր կյանքի այս փուլում նման գրառում կանեմ․․․ Երջանիկ եմ, ԲԱԽՏԱՎՈՐ եմ, որ հենց ինձ ես ընտրել քեզ կին

Իմ Լևոն, երբեք չէի մտածի, որ մեր կյանքի այս փուլում նման գրառում կանեմ․․․ Երջանիկ եմ, ԲԱԽՏԱՎՈՐ եմ, որ հենց ինձ ես ընտրել քեզ կին․․․

Գրում է անմահացած հերոս Լևոնի կինը: Իմ Լևոն, երբեք չէի մտածի, որ մեր կյանքի այս փուլում նման գրառում կանեմ։ Երկրային կյանքին հրաժեշտ տվեցիր հանուն հայրենիքի, հանուն մեր ապահով, անվտանգ կյանքի։ Ցավս սահման չունի, սակայն անսահման է նաև հպարտությունս։

Լևո’ն, ինչքա՜ն հավատարիմ էիր քո արմատներին, ինչքա՜ն սեր կար, ուժ կար քո մեջ։ Իմ անմ-ա՛հ հերոս, իմ անվախ, ուժեղ, հայրենասեր, Մեծատառով, երանելի Տղամարդ, ես ինձ երջանիկ և օրհնված կին եմ համարում, որ արժանացել եմ քո սիրուն, քո հարգանքին, քո նվիրումին։ Հպարտ եմ, որ կողակիցս դու ես եղել։

Երջանիկ եմ, ԲԱԽՏԱՎՈՐ եմ, որ հենց ինձ ես ընտրել քեզ կին։ Չգիտեմ, թե կյանքը էլ ինչ է պահել ինձ համար, սակայն մի բան լավ գիտեմ, կյանքիս ամբողջ ընթացքում իմ սրտում, իմ հոգում, ունենալու ես քո արժանի տեղը։ Հիշելու եմ միշտ ու միայն ժպիտով։
Ուզում եմ լինել վերջին հարսնացուն, ով ֆիզիկապես կորցրել է իր սիրելիին։ Կորցրել եմ ֆիզիկապես, բայց ոչ երբեք հոգեպես։ Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի հոգիդ։ Խոնարհումս շիրիմիդ հերոս Լևոն… Մեզ կներես… #Ճանաչենքմերհերոսներին

Понравилась статья? Поделиться с друзьями: