Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատուն և նրա 2 թոռներին, իսկ վարորդը դիմել է փախուստի

Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատուն և նրա 2 թոռներին, իսկ վարորդը դիմել է փախուստի

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին:

Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները՝ Դ. Պետրոսյանի գլխավորությամբ, արդեն պարզել են վարորդի ինքնությունը և ՃՈ ծառայողների հետ՝ Գ. Պողոսյանի և Մ. Սարգսյանի գլխավորությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Վրաերթի ենթարկվածներն են տատիկը և իր 2 անչափահաս թոռնիկները:

Lexus վրաերթ
Понравилась статья? Поделиться с друзьями: