Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր, սովորել ռազմական ավիացիոն համալսարանում (ֆոտո) Լուսանկարներ

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր, սովորել ռազմական ավիացիոն համալսարանում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր:

Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Թե ինչ հանգամանքներում է մահացել  Հայկ Ասրյանը, դեռևս հայտնի չէ:

Զոհված զինծառայողը
Զոհված զինծառայողը
Понравилась статья? Поделиться с друзьями: