«Բարև Գոհար, Դաշայի հայրն է… Նա այլևս չկա…». Քաղցկեղով հիվանդ աղջկա հոր հուզիչ նամակը Գոհար Ավետիսյանին

Էս լուսավոր աղջկա մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ են հայտնաբերել: Բժիշկներն անզոր են: Միայն կարող են օգնել վերջին օրերին ցավերը մի փոքր մեղմել…

Երբ աղջկան հարցրել են, թե ինչ երազանք ունի, նա պատասխանել է, որ շատ կուզեր Գոհար Ավետիսյանն իրեն վիդեո-ողջույն ուղարկի: Իսկ Գոհարն ուղղակի վեր է կացել, գնացել է նրա մոտ ու դիմահարդարել նրան:

Չգիտեմ, առաջին հայացքից սենտիմենտալ, մի քիչ պրիմիտիվ պատմություն կարող է թվալ: Մյուս կողմից, շատ լուսավոր բան կա էս ամենի մեջ: Տխուր, բայց լուսավոր:

Ապրի մեր աղջիկը: Իսկ Դաշան ուղղակի տիկնիկ ա…

Օրեր անց Դաշայի հայրը Գոհարին նամակ էր գրել, որում ասվում էր.

«Բարև Գոհար, Դաշայի հայրն եմ։ Նա այլևս չկա։ Շնորհակալ եմ ձեզնից ամեն ինչի համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: