Արցախում անմահացել է Մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մահացել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովահննես Հաջինյանը:

«Արտիստը՝ Հովհաննես Հաջինյանը։

Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր», — ասվում է Մնջախաղի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Արտիստ, Աստված հոգիդ լուսավորի․․․ մնջախաղաց», իր միկրոբլոգում գրել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը

«Այսպիսի մարդիկ շատ քիչ են. նրանց պատերազմն այս պատերազմից հետո էլ շարունակվելու է». Հայկ Մարտիրոսյան

Понравилась статья? Поделиться с друзьями: