Ասում են, Աշոտը բանակից վերադարձել է՝ նոր են ռազմական գործողությունները վերսկսել․․․ , չլինի՞ սեփական փորձից գիտեն․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

На изображении может находиться: один или несколько человек и часть тела крупным планом

Երբ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնարկում են, թե Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորված է Տավուշում «դիրքային» պատերազմի մեջ մտել /Աշոտը բանակից վերադարձել է՝ նոր են ռազմական գործողությունները վերսկսել/, չլինի՞ սեփական փորձից գիտեն, որ պատերազմները պայմանավորված են լինում․․․․ Բա էլի ինչի՞ են նեղվում, երբ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը հասարակության մի հատվածը համարում է պայմանավորված պատերազմ։ Նման համեմատության համատեքստում միթե՞ չեն հասկանում, որ եթե այդպես էլ լինի, ապա, անգամ այդ համեմատությունն իրենց օգտին չէ՝ իրենք, ըստ իրենց տրամաբանության՝ «պայմանավորված դիրքեր են հանձնել» Ալիևին ու հայտարարել, որ դրանք ստրատեգիական նշանակություն չունեն, իսկ Նիկոլ Փաշինյանը դիրք վերցրել Ալիևից ու հայտարարել, որ այն ստրատեգիական է ու պետք լինի՝ նորերն են վերցնելու․․․

Ասել ասողի՝ և իշխանության կարգավիճակում էին աղետ, և ընդդիմության․․․․

Ավելի ուշ նա ևս մի գրառում է կատարել․

На изображении может находиться: 3 человека, люди стоят и на улице

Մինչ այժմ նման նկար չեմ դրել, բայց հիմա ռիսկով դնում եմ։ Առաջին փառահեղ ռազմական գործողությունը, թեսթը և մկրտությունը անցար, հրամանատար ջան։ Հակառակորդը վիրավոր գազանի նման ոռնում ու գալարվում է։ Պաշտպանական քաղաքականությունը բարդ բան է՝ անգամ կարոցն են ետնահանջներ ու ժամանակավոր կորուստներ էլ լինեն /Աստված մեզանից հեռու պահի/, բայց ամեն անգամ ապացուցում ես, որ քեզ թերագնահատելը ամենակարճ ճանապարհն է դեպի պարտություն, եղբայր ջան։

Понравилась статья? Поделиться с друзьями: