Ասել էր՝ այս հшկшմшրտությունը միայն պшտերազմով է լուծվելու, ուղղակի ինձ են սպասում, որ նոր սկսեն․․․ Արթուր Սուքիասյանի մասին

Արցախյան պшտերազմում զոհված Արթուր Սուքիասյանը փոքր հասակում հարևանի պապիկին ասել էր. «Կգնանք միասին Մասիսը կբերենք»,-պատմում է Արթուրի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը:

Արթուրը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 23-ին: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 28-ին:

Գիտեր, որ պատերազմը սկսվելու է»․ Արթուրին շատ գրքեր էին նվիրում, Մակրոն, Հիտլեր, Չերչիլ էր կարդում - YouTube

Արթուրը շատ է սիրել կարդալ, հիմնականում հայտնի առաջնորդների գրքերն է կարդացել, դասընկերուհին՝ Անի Գաբրիելյանն ասում է, որ դպրոցում սկզբում նախագահ, հետո վարչապետ էին ասում Արթուրին, առաջնորդ պետք է դառնար:

Արթուր Սուքիասյանը հաճախել է կարատեի: Մարզիչը պատմում է, որ Արթուրը հատկապես շատ է ուրախացել, որ կարողացել է հաղթել երկու шդրբեջшնցի մшրզիկների. «Մենք միշտ խոսել էինք այն մասին, որ բոլոր մրցակիցներին էլ պետք է հավասար նայել, առանց ավելորդ էմոցիաների, բայց էս դեպքում ոգևորությունն ակնհայտ էր»,-ասաց մարզիչը՝ Արծրուն Միսակյանը:

Օրեր առաջ իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել էր Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

Հոր՝ Գագիկ Սուքիասյանի խոսքով՝ Արթուրը հպարտ էր, որ հայ զինվոր է դարձել, գիտեր, որ հաղթած բանակում է ծառայում, ուրեմն պիտի հաղթի:

«Ասել էր՝ այս հшկшմшրտությունը միայն պшտերազմով է լուծվելու, ուղղակի ինձ են սպասում, որ նոր սկսեն»,- պատմում է Անի Գաբրիելյանը:

Արթուր Սուքիասյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: