Անհրաժեշտ է մի քիչ աղացած միս և շերտավոր խմոր… ահա թե ինչպես եմ պատրաստում այս հետաքրքիր ուտեստը

Եթե ցանկանում եք աղացած մսով ինչ-որ օրիգինալ բան պատրաստել, իսկ կոտլետներն ու տեֆտելին արդեն հոգնեցրել են, առաջարկում ենք հետաքրքիր բաղադրատոմս՝ տեֆտելին շերտավոր խմորի մեջ։

Вкусные тефтели по пошаговому рецепту 🍲 с фото

Ահրաժեշտ բաղադրիչներ

Շերտավոր խմոր – 200 գ
Տավարի միս – 200 գ
Սոխ – 2 հատ
Սև պղպեղ, աղ – ըստ ճաշակի
Ձվի դեղնուց – 1 հատ
Խոզի միս – 200 գ
Ձու – 5 հատ
Կանաչի – մի կապ

Тефтели в слоеном тесте - Со Вкусом
Պատրաստման եղանակը

1. Միսն աղացեք, այնուհետև աղացեք 4 խաշած ձուն և սոխը։

2. Զանգվածի մեջ մեկ հում ձու հարեք, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մանր կտրատած խառը կանաչին։ Լավ խառնեք։

3. Շերտավոր խմորը լավ բացեք և շատ բարակ ժապավեններով կտրատեք։

4. Պատրաստի խճողակից ձեռքերի մեջ գնդեր արեք, հետո խմորի ժապավեններով փաթաթեք, ինչպես թելի կծիկը։

Неимоверная ВКУСНОТА ИЗ ФАРША за 15 минут! - YouTube

5. Խմորով փաթաթված գնդիկները դրեք տապակի մեջ։ Վրձինի օգնությամբ ձվի դեղնուց քսեք վրան։

6. Տեֆտելիները դրեք 210 աստիճան տաքացած ջեռոցը 25-30 րոպե։

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: