Այդ կերպ վարվում են ահաբեկիչները, որպեսզի իրենց նկատմամբ մարդիկ վախ ձևավորեն…Մեր ուժերը կենտրոնացնում ենք դրանց առանց նկարահանելու գնդակահարելու

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ահբեկչությանը բնորոշ գործելաոճ, կամ ,ավելի ճիշտ, ահաբեկչության բաղկացուցիչ մաս է կազմում առանձնակի դաժանությամբ սպանելը, տեսանկարահանելը և հրապարակելը։ Այդ կերպ վարվում են ահաբեկիչները, որպեսզի իրենց նկատմամբ մարդիկ վախ ձևավորեն։ Այդ կերպ նրանք առանց միջոցներ ծախսելու կարողանում են իրենց դաժանության մասին լեգենդներ տարածել։
Ադրբեջանը հենց այդ ճանապարհով է գնում, սակայն մենք չպետք է մեր ուժերը կենտրոնացնենք երևացողը երևացնելու համար, եթե աշխարհին պետք է՝ կտեսնի, պետք չէ՝ չի տեսնի։ Մեր ուժերը կենտրոնացնում ենք դրանց առանց նկարահանելու գնդակահարելու և ռազմական գործողությունները Ադրբեջանի տարածք տեղափոխելու վրա․․․ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: