Աղջիկ ջա՛ն , ՄԻ ԱՐՑԱ~Խ _ Մի ՄԱՐԵՏ տատ … հենց հասնեք , անունս կտաք ու վերջացավ …Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրոկոսյանն իր բլոգում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ Ի դեպ, Անահիտն այս օրերին Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին օգնություն է տրամադրում։

Գրառման մեջ ասվում է․

Բարի լույս … ամեն անգամ Արցախցի նոր ընտանիք այցելելիս … ինչքան էլ ցավ եմ ապրում, ինչքան էլ տխուր եմ և շփոթված , ԺՊԻՏՍ հագնում եմ ու դուռը թակում …

Զարմանալի Տատ է ՄԱՐԵՏ տատը …

Ջիգյարով ընդունեց մեզ , ասաց.

_ Աղջիկներ ջան , մենք շատ գոհ ենք ու հենց Հաղթենք գալու եք Արցախ ես բոլորիդ պատիվ տամ …

Ասեցի.

_ Տատի , բա ձեր տան հասցեն կասե՞ս

Ասեց.

_ Աղջիկ ջա՛ն , ՄԻ ԱՐՑԱ~Խ _ Մի ՄԱՐԵՏ տատ … հենց հասնեք , անունս կտաք ու վերջացավ …

Ու իրոք , որ Էս Մարետ Տատը մի ողջ Արցախ է , անվախ , հզոր ոգով առաջ քայլող , հաղթանակին հավատացող ՏԱՏ

Հ.Գ. ՏԱՏ ջաաան , Թզի մուրաբա ես խոստացել Արցախյան թեյով»։

Понравилась статья? Поделиться с друзьями: