Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարի պայմանները, այլ չի էլ կատարել․․․ Լոկալ մի դրվագ է եղել ընդամենը Մարտակերտի ուղղությամբ

Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարի պայմանները, այլ չի էլ կատարել․․․ Լոկալ մի դրվագ է եղել ընդամենը Մարտակերտի ուղղությամբ․․․

«Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարի պայմանները, այլ չի էլ կատարել»․ Արծրուն Հովհաննիսյան

«Մոսկվայում պայմանավորվածությունն այնպիսին էր, որ հանուն զոհերի, վիրավորների գերիների, կատարվի հումանիտար ինչ-որ գործողություն։ Այնտեղ ուրիշ բաների մասին խոսք չէր էլ գնում։ Բայց Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարի պայմանները, այլ չի էլ կատարել»,- այս մասին այսօր «Ազատության» եթերում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Լոկալ մի դրվագ է եղել ընդամենը Մարտակերտի ուղղությամբ, որ կարողացել են դիակներ փոխանակել ու շատ արագ դադարեցրել ենք, որովհետև թույլ չեն տվել, որ միջազգային դիտորդները գան։ Երբ որ զուգահեռ շարունակում են կրակել 10կմ դեպի հյուսիս կամ հարավ, դիվերսանտ են ուղարկում Հադրութ, ի՞նչ հրադադարի մասին է խոսքը»,- նկատեց ՊՆ ներկայացուցիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями: