6 բան, որոնց տղամարդն առաջին հերթին է ուշադրություն դարձնում

Ո՞ր հատկություններին են առաջին հերթին ուշադրություն դարձնում տղամարդիկ։ Նրանց համար կարևոր է, որ այս ամենը տեսնեն իրենց սիրելի կնոջ մեջ։ 

Հավատարմություն

Սա իսկապես կարևոր է։ Հավատարիմ կինը՝ տղամարդու հպարտությունն է, բարձր գլխով ապրելու իրավունքը։ Չէ որ կարևոր է, որ զուգընկերը լինի հավատարիմ ու նվիրված միայն մեկին։

Կոկիկություն

Հաճելի է նայել մի կնոջ, ով միշտ խնամված է։ Հաճելի է գտնվել մաքուր տանը։ Կոկիկությունը սա հենց այն է, հանուն ինչի կարելի է դիմանալ որոշակի անհարմարությունների, քանի որ հետո արդյունքը հաճելի է լինելու։

Երախտագիտություն

Ամեն ինչ որպես պարտականություն չընդունելու ունակությունը կարևոր է։ «Շնորհակալություն» և «խնդրեմ» արտահայտությունները դեռ ոչ մեկին չեն վնասել։

Ուժեղ բնավորություն

Ուժեղ բնավորություն չի նշանակում վատ կամ բարդ բնավորություն։ Մի շփոթեք։ Խոսքը գնում է այն մասին, որ մարդ պիտի կարողանա չենթարկվել մանիպուլյացիների, հաղթահարել վախը, ուղիղ խոսել, այլ ոչ թե ակնարկել։ Նման կնոջը պետք չէ պաշտպանել, այլ պետք է գնահատել, որ նա շարունակի ձեզ նույն կերպ սիրել։

Նպատակասլացություն

Այն կինը, ով բավարարվում է քչով, չի կարող ոգեշնչել։ Հենց ոգեշնչվելու համար մարդիկ կարող են հասնել աշխարհի ծայրը։ Ու տղամարդկանց հենց նման կին է պետք։

Դաստիրակություն

Հաճելի բոնուս է դաստիրակված լինելը։ Այդ դեպքում ցանկացած տղամարդ մեծ հաճույքով կծանոթացնի իր սիրելի կնոջը ընկերների, հարազատների ու ծնողների հետ։ Իսկ եթե նա զուրկ է տարրական դաստիրակությունից, չի կարողանում իրավիճակին համապատասխան վարվելաձև դրսևորել, չի տիրապետում էթիկետի պրիմիտիվ կանոններին, դա կարող է հանգեցնել հիասթափության։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: