5 խորհուրդ, որոնք կօգնեն հեշտորեն ինտեգրվել ցանկացած նոր միջավայր

5 խորհուրդ, որոնք կօգնեն հեշտորեն ինտեգրվել ցանկացած նոր միջավայր

Նոր միջավայրը կարող է սթրեսի պատճառ դառնալ։ Երեխայի համար սթրես է նոր դպրոցը, առաջին կուրսեցու համար՝ համալսարանը և այլն։

Մի փորձեք ընկերանալ բոլորի հետ

Հիշե՛ք՝ նոր կազմակերպություն, համալսարան կամ դասընթացների դուք գալիս եք աշխատելու և նոր գիտելիքներ ստանալու։

Թեև բարեկիրթ և քաղաքավարի լինելը, օգնության խնդրանքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Ընկերները և, ամենայն հավանականությամբ, լավ ընկերներն իրենք կհայտնվեն։

Շփման նախաձեռնողը դուք եղեք

Նոր միջավայրում հնարավոր է, որ ձեզ զգուշորեն դիմավորեն։ Հնարավոր է, որ դուք զբաղեցնում եք այն մարդու տեղը, ում նրանք շատ էին սիրում և հարգում կամ էլ դա վաղուց ձևավորված կոլեկտիվ է, որտեղ այդքան էլ սիրով չեն ընդունում նորեկներին։

Այս իրավիճակում նրանք կարող են այդքան էլ լավ չվերաբերվել ձեզ։ Եղեք համարձակ, երկխոսության նախաձեռնողը դուք եղեք։ Հարգանք և ուշադրություն դրսևորեք մարդկանց հանդեպ։

Զգույշ եղեք սոցիալական ցանցերում

Մի շտապեք սոցիալական ցանկում նոր գործընկերներին ընկերական հայտ ուղարկելիս։ Սկզբի համար ուշադիր զննեք ձեր էջը, որպեսզի չունենաք այնպիսի հրապարակումներ, որոնք հնարավոր վեճի պատճառ կարող են դառնալ կամ որոնց պատճառով ձեր մասին սխալ կարծիք կկազմեն։

Հնարավոր է, որ ձեր տնօրենը հակառակ քաղաքական հայացքներ ունի, իսկ դուք ձեր գնահատականներն եք գրում կառավարության գործունեության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, սա կարող է վեճի պատճառ դառնալ։

Դիմեք օգնության խնդրանքով

Դեյլ Քարնեգիի ոսկե օրենքներից մեկը նշում է․ «Միշտ մարդկանց հնարավորություն տվեք, որ զգան իրենց նշանակությունը»։ Դուք այդ միջավայրում նոր մարդ եք, իսկ դա նշանակում է, որ կարող եք ձեր գործընկերներին դրսևորվելու հնարավորություն տալ։ Աշխատանքային հարցերով դիմեք նրանց։

Հավաքեք բամբասանքները

Այո՛, տարօրինակ է հնչում, սակայն ավելորդ չի լինի գործընկերների կյանքին վերաբերող տեղեկություններ հավաքելը, հատկապես եթե նրանք ձեր ենթականերն են։ Հիշե՛ք, նրանք մարդիկ են, ոչ թե ռոբոտներ, և որոշ անձնական անհաջողություններ կարող են հունից հանել նրանց։

Հիանալի կլինի, եթե կարողանաք հասկանալ, թե երբ է հարկավոր ավելի զգույշ և նուրբ լինել գործընկերոջ հետ։ Միևնույն ժամանակ, մի մոռացեք զտել հավաքված տեղեկություները և ինքներդ մի մասնակցեք բամբասանքների տարածման գործին։

Понравилась статья? Поделиться с друзьями: