5 խորամանկություն, որոնք ձեզ շատ կօգնեն… վաղուց ունեմ լվացքի մեքենա, բայց նոր եմ իմանում այս մասին

Բարեբախտաբար, վերջին տարիներին հազարավոր կանայք ազատվել են ձեռքով լվացք անելու ծանր հոգսից: Այժմ լվացքի մեքենա կա գրեթե բոլորի տանը: Չնայած դրան, շատերը չգիտեն օգտակար խորամանկությունների մասին, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել լվացքի մեքենայի աշխատանքը:

Փայլաթղթից գնդիկներ

Նման գնդիկները օգնում են հանել հագուստի ստատիկ էլեկտրականությունը, որպեսզի դրան ավելի քիչ կպչեն մազեր ու փոշի: Սա հատկապես նկատելի է լինում սև հագուստի վրա: Գնդիկները պիտի լինեն մոտավորապես թենիսի գնդակի չափ:

Шарики из фольги для стирки: мой опыт изготовления и использования | Шкатулка рукоделия | Яндекс Дзен

Ասպիրինն ավելի արդյունավետ է, քան սպիտակեցուցիչը

Ժամանակի հետ սպիտակ իրերը կորցնում են ձյունաճերմակությունը, դեղոնւմ են, իսկ բաց գույնի  իրերի վրա դա չափազանց նկատելի է լինում: Ասպիրինը կօգնի այս հարցում: Ասպիրինի մի քանի հաբ փշրեք և փոշու հետ միասին լցրեք լվացքի մեքենայի մեջ:

Սպորտային կոշիկները ճիշտ լվացեք

  • Կապիչները որքան հնարավոր է թուլացրեք, այդպես դրանք ավելի լավ կլվացվեն
  • Հանեք միջուկը
  • Կոշիկի մեջ ջրածնի պերօքսիդ լցրեք, այդպես կազատվեք տհաճ հոտից
  • Ցանկալի է լվանալ հատուկ պարկիկով:

Մանր իրերը լվացեք հատուկ պարկիկներով

Հավանաբար ձեզ մոտ նույնպես եղել է, երբ լվացքից հետո հայտնաբերել եք, որ մի գուլպան կամ որևէ այլ մանր իր չկա: Երբեմն դրանք հայտնվում են ռետինե հատվածի մեջ կամ թմբուկի տակ: Որպեսզի նման բան տեղի չունենա, օգտագործեք վերը նշված պարկիկներից:

Как почистить стиральную машину автомат от накипи лимонной кислотой, уксусом и другими средствами + Видео

Լվացքի մեքենան նույնպես պետք է մաքրել

Շատերը, չգիտես ինչու, սա անիմաստ են համարում: Սակայն մեքենան ժամանակի հետ կեղտոտվում է, և դրանից տհաճ հոտ է գալիս:

Այս հարցում կօգնի սոդան: Խառնեք այն ջրի հետ՝ 1:1 հարաբերակցությամբ և ստացված լուծույթով մշակեք թմբուկը, փոշու համար նախատեսված հատվածը և բոլոր անկյունները: Թողեք մոտ կես ժամ, իսկ հետո միացրեք մեքենան ամենակարճ ռեժիմով: Մի մոռացեք նաև ֆիլտրը մաքրելու մասին:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: