5 բան, որ ես դադարել եմ անել 60 տարեկանից հետո․․․ այս տարիքում դա ավելորդ եմ համարում

Ինձ հետաքրքրում է, թե ձեզ ինչն է դադարել անհանգստացնել տարիքի հետ։ Ինչի՞ համար այլևս ապրումներ չեք ունենում։ Ես առանձնացրել եմ մի քանի բան, որոնք 30-40 տարեկանում մեծ հաճույքով կանեի, իսկ հիմա արդեն ոչ։

Այլևս ոչ մի դիետա

Այս տարիքում արդեն չեմ մտածում նիհարելու մասին, արդեն դրա ժամանակը չէ։ Եթե ինձ մոտ ստացվում է ճիշտ սնվել, շատ լավ է, եթե ոչ, ինձ վրա չեմ բարկանում։ Հոգնել եմ դիետաներ պահելով ինձ տանջելուց։ Համարում եմ, որ եկել է հաճույք ստանալու ժամանակը, ու դա վերաբերվում է նաև սնվելուն։ Ժամանակին շատ եմ պահել դիետաներ, արդեն բավական է։

Դադարել եմ խորհուրդներ տալ

Եթե ինձնից խորհուրդ չեն հարցնում, չեմ էլ փորձում տալ։ Հասկացել եմ, որ շատ հարցերում ավելացել է տարիքս, բայց ոչ գիտելիքներս։ Ու դրա համար էլ ավելորդ եմ համարում խորհուրդ տալը։

 

Չեմ փորձում լինել նորաձև

Արդեն հոգնել եմ նորաձևություն ու թրենց բառերից, այն ամենից, ինչ լսում ենք գովազդներից։ Ես այն տարիքում չէմ այլևս, որ տարվեմ գովազդով ու գնումներ կատարեմ։

Չեմ վախենում իմ հասցեին հնչած քննադատությունից, հատկապես եթե դա արել են մեջքիս հետևում

Սա գեղեցիկ երոևույթ չէ, տհաճ է, բայց, բարեբախտաբար, ինձ դա այլևս չի հուզում։ Ի դեպ, ես ինքս էլ դադարել քննադատել ուրիշներին։

Երեխաներիս՝ թոռնիկներիս դաստիրակության վերաբերյալ խորհուրդներ չեմ տալիս

Почему «Делиться своим опытом» лучше, чем «Давать совет»?

Այլևս չեմ անում նման բան։ Գուցե ավելի խելացի կամ իմաստուն եմ դարձել։ Կարծում եմ, որ երեխաներս գիտեն, թե իրենց երեխաների համար որն է ավելի լավ։

Понравилась статья? Поделиться с друзьями: