5 բան, որոնք մատնում են չխնամված կնոջը․․․ այս մանրուքները շատ են աչքի ընկնում

Ժամանակները փոխվում են, դրա հետ մեկտեղ փոխվում են նաև մարդկանց ճաշակն ու նախասիրությունները։ Սակայն կան դետալներ, որոնք անկախ կնոջ տարիքից՝ շատ կարևոր են և աչքի ընկնող։

Չլվացած մազեր

Մեզ բախտ է վիճակվել ապրել այնպիսի ժամանակաշրջանում, երբ խանութները լցված են շամպուններով և բալզամներով՝ ցանկացած դրամապանակի և ճաշակի համար նախատեսված։ Գլուխը լվանալու համար պահանջվում են հաշված րոպեներ։ Հիշեք, որ կեղտոտ մազերը չխնամված լինելու գլխավոր ցուցանիշն են։

ՈՉ արդուկած հագուստ

Շատ կանանց համար միևնույնն է, թե իրենք ինչ տեսք ունեն։ Դժվար է հասկանալը այն կանանց, ովքեր տնից դուրս են գալիս չարդուկված հագուստով։ Երբ կինը խնամված տեսք է ունենում, նրա ինքնագնահատականը շատ ավելի  բարձր է լինում։

Կեղտոտ կոշիկներ

Կետղտո կոշիկները ևս չխնամված լինելու ցուցանիշներից մեկն է։ Եվ սա վերաբերվում է ոչ միայն կանանց։ Կարծում ենք, շատերն են ուշադրություն դարձնում, թե դիմացինի կոշիկներն ինչ վիճակում են։ Ի դեպ, կոշիկների հանդեպ վերաբերմունքն ուղղակիորեն կապված է կյանքում ամեն ինչի հանդեպ վերաբերմունքի հետ։

Самые распространенные признаки неухоженной женщины | Деловая косметичка | Яндекс Дзен

Չխնմաված եղունգներ

Այն կինը, ով խնամում է ինքն իրեն, երբեք թույլ չի տա, որ եղունգները լինեն վատ վիճակում։ Եվ սա չի նշանակում, որ պարտադիր պետք է այցելել գեղեցկության սրահներ։ Կոկիկ մանիկյուր ինքներդ ձեզ էլ կարող եք անել։

Կիսաներկած մազեր

Եթե որոշել եք ներկել մազերը, ուրեմն պիտի հետևեք արմատներին, որ ժամանակին ներկեք դրանք։ Հնարավորություն չունենալու դեպքում՝ նախընտրությունը տվեք ձեր բնական մազերին ու հրաժարվեք ներկելուց։

Понравилась статья? Поделиться с друзьями: