5 բան, որոնց կինը պիտի ավելի շատ ուշադրություն դարձնի և հետևի, քան դեմքի մաշկին՝ գրավիչ և երիտասարդ մնալու համար

Բոլոր կանայք՝ անկախ տարիքից, ցանկանում են լինել գրավիչ։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ գրեթե բոլոր կանանց դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում և վայելել իրենց հասցեին հնչած հաճոյախոսություններ։

Վերջին ժամանակներում նկատվում է միտում․ բոլոր կանայք շատ մեծ ուշադրություն են դարձնում դեմքի մաշկի խնամքին, հաճախ այցելում են կոսմետոլոգին, օգտագործում են երիտասարդացնող քսուքներ, սկրաբեր, դիմակներ, գելեր։ Սակայն կա մի քանի բան, որոնց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, քան դեմքի մաշկին։

Ատամներ

Ինչ-ինչ պատճառներով կանայք հաճախ տնտեսում են և չեն այցելում ատամնաբույժին։ Նրանք կարող են հսկայական գումարներ թողնել կոսմետոլոգի մոտ կամ հագուստի խանութում, սակայն ատամանաբուժարանի համար գումար չունեն։ Առողջ ատամները ոչ միայն գեղեցկություն է, այլև դեմքի երիտասարդություն։

Հոտ

Շատ կանայք չեն գիտակցում, թե որքան կարևոր է հոտը։ Չէ որ մենք ընկալում ենք մարդկանց ոչ միայն տեսողության և լսողության միջոցով։ Մենք զգում ենք մարդկանց հոտը։ Իսկ դրա վրա ազդում են մի քանի գործոններ՝ սկսած հիգիենայից  մինչ օծանելիք։

Մարմնի մաքրությունն ու համապատասխան օծանելիքը ավելի կարևոր են, քան դեմքի մաշկի չափազանց խորացված խնամքը։

Հագուստ

Մարդու ճաշակն ու ոճը շատ ավելի կարևոր են, քան նրա դեմքի մաշկը։ Կնոջ պահարանում չպիտի լինեն հարյուրավոր իրեր, բավական է մի քանիսը, սակայն լավ որակի։

Գեղեցիկ դեմքը կարող է փչանալ անճաշակ և վուլգար հագուստի պատճառով։ Իսկ ահա էլեգանտ հագնված կինը, ընդհակառակը, մարդկանց աչքերում դառնում է գրավիչ և հմայիչ։

Վարք

Հավանաբար դուք նույնպես հանդիպել եք կանանց, ովքեր շատ գեղեցիկ և նրբաճաշակ հագնված են եղել, սակայն նրանց պահելաձևը եղել է, մեղմ ասած, ոչ նախանձելի։

Ներաշխարհ

Կա նաև վարկած, որ այն կանայք, ովքեր ֆանատիզմով են մոտենում դեմքի խնամքին, ներքուստ հյուծված են և դժբախտ, իսկ նրանց ինքնագնահատականը շատ ցածր է։

Արդեն վաղուց ապացուցված է, որ երջանկությունից փոխվում է դեմքի մաշկի երանգն ու աչքերի փայլը։ Ոչ մի պրոցեդուրաներ չեն կարող փոխարինել հոգու ներդաշնակությունը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: