Օրեր առաջ տեսա, որ հարևանս խորդանոցում պարկերի մեջ բանանի կեղև է հավաքում… զարմացա, երբ պատմեց, թե ինչի համար է դա

Լավագույն պարարտանյութ է համարվում բնության կողմից աճեցվածը: Ոչ մի քիմիկատ չի կարող փոխարինել այն ամենին, ինչը հազարամյակներ շարունակ աճում է հողի վրա: Հետաքրքիր է այն, որ բազմաթիվ պարարտանյութերի մասին մենք առհասարակ չգիտենք, մինչդեռ դրանք մեր քթի տակ են:

 

Օրերս գնացել էի հարևանիս տուն ու պատահաբար տեսա, թե նա ինչպես բանանի կեղևը տանում խորդանոց ու գցում պարկի մեջ: Ծիծաղեցի սկզբում, բայց հետո նա պատմեց, թե ինչի համար է դա իրեն պետք:

Բանանի կեղևը անթերի պարարտանյութ է, սակայն միայն այն դեպքում, եթե այն ճիշտ նախապատրաստեք ու կիրառեք:

Հենց այդ հարևանս ավանդական պարարտանյութերի սիրահար չէ: Նա ավելի շատ սիրում է փորձարկումներ անել, համացանցում ընթերցած լայֆհաքներ կիրառել, որպեսզի գտնի իր համար ամենահարմարը:

Думаете, что банановая кожура это мусор? Способы применения для лица и зубов. | Здоровье + | Яндекс Дзен

Այս հիանալի պարարտանյութը պատրաստելու համար 5-6 բանանի կեղև դրեք դույլի մեջ, լցրեք 5-6 լ սենյակային ջերմաստիճանի ջուր: Ամուր փակեք դույլը և թողեք, որ 3 օր թրմվի: Շատ կարևոր է պահել դույլը այնպիսի սենյակում, որտեղ ջրի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երբ պարարտանյութը թրմվի, լուծեք այն ջրի հետ՝ 1:1 հարաբերակցությամբ, իսկ բանանի կեղևները գցեք աղբը: Ջրեք ստացված հեղուկով և բանջարեղենը, և միրգը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: