Օգնեցի կարիքավոր ընտանիքին, սակայն շնորհակալության փոխարեն ստացա դժգոհություն և մեղադրանքներ

Այս պատմությունը տեղի է ունեցել անցյալ ամառ: Շոգ եղանակ էր, գնացել էինք ամառանոց: Այդ ժամանակ մեր կողքի տանը ամուսիններ էին ապրում, երիտասարդ էին, 25-30 տարեկան երևի: Շատ աղքատ էին ապրում, ծայրահեղ խեղճ էին: Գիտեի, որ կինը հղի է, իսկ ամուսինը չուներ մշտական աշխատանք: Հարևանների տներում էր աշխատում. մի տեղ հող փորել, մի տեղ օգնել վերանորոգում անել:

Передала нуждающейся семье посуду, вместо благодарности получила недовольство и претензии | уДачная жизнь | Яндекс Дзен

Խանութի վաճառաղուհին շատախոս կին է, ու նա բոլորին պատմում էր, որ ամուսինները միշտ պարտքով սնունդ են խնդրում, այն էլ միայն հաց կամ մակարոնեղեն: Ու դրա համար էլ հարևանները, երիտասարդին երբ աշխատանք էին առաջարկում, բացի գումարից տալիս էին՝ ինչ կարող են. սնունդ, հագուստ, անկողնային պարագաներ: 

Ես երբ իմացա դրա մասին, որոշեցի ինքս էլ մի բանով օգտակար լինել նրանց: Քանի որ վերջերս էինք տան համար նոր սպասքեղեն գնել, իսկ հինը բերել ամառանոց, գնացի տեսնեմ, թե ինչն է լավ վիճակում, որ տամ նրանց: Հավաքեցի գդալ-պատառաքաղ-դանակներ, բաժակներ, թավա ու կաթսա, մի քանի ափսե՝ մեծ ու փոքր: Ինչ որ տվեցի նրանց, անթերի վիճակում էին, առանց ճաքերի ու գունաթափումների:

Երբ երիտասարդը եկավ՝ օգնելու ամուսնուս, որ փոխեն խողովակները, ես տուփի մեջ դասավորեցի սպասքեղենը ու գումարի հետ միասին տվեցինք նրան: Նա նույնիսկ շնորհակալություն չասաց… Ես էլ կարծեցի, թե հոգնած է, երևի շփոթվեց: 

Հաջորդ օրը, երբ գնացել էի խանութ, վաճառողուհին պատմեց, որ վաղ առավոտյան մեր հարևանուհին է եղել այնտեղ ու բողոքել ինձանից՝ ասելով, որ նրանց տվել եմ իմ տան աղբը: Նրան դուր չի եկել, որ ափսեներն ու բաժակները տարբեր էին, կաթսան՝ հին, միայն թավան է հավանել:

Передала нуждающейся семье посуду, вместо благодарности получила недовольство и претензии | уДачная жизнь | Яндекс Дзен

Հետո իմացա, որ միայն ես չեմ եղել նման հիմար իրավիճակում: Պարզվեց, որ նրանք դժգոհել են ուրիշների տված հագուստից, կոշիկներից, կենցաղային իրերից:

Այդ օրվանից սկսած էլ ոչ մեկին օգնելու ցանկություն չունեմ… հիասթափվել եմ մարդկանցից:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: