Տուն բերած մի տաքսիստ անուշ եղբոր հետ զրույցից հատված․․․ …Հա բայց Փաշինյանը 2 ամիս առաջ ասում էր կորոնավիրուսն ում շունն ա, մի վախեցեք…

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Ինձ կողոպտելը կապում եմ իմ ...

Տուն բերած մի տաքսիստ անուշ եղբոր հետ զրույցից հատված։

Նա։ Առաջը նստեք, պարոն Սաֆարյան։
Ես։ Չէ, հետևը կնստեմ, ու խնդրում եմ, որ որպես վարորդ դուք էլ ուղեվորին խնդրեք, որ հետևը նստեն, որ բոլոը աստիճանաբար սովորեն։
Նա։ Հավատում եք վիրուսին? Վիրուս չկա։
Ես։ Դե լավ չկա… Բայց ես հետևը կնստեմ։

/ես դիմակով եմ, ինքը’ ոչ/։

Նա։ Միշտ դիմակ եք դնում?
Ես։ Այո։ Թեպետ իմ տանը տարեց, խոցելի առողջությամբ մարդ չկա, բայց ես դա դնում եմ մյուսների խոցելի հարազատների պաշտպանության համար։
Նա։ Փառք Աստծո, մեր տանն էլ մեծահասակ չկա։
Ես։ Հա, բայց ուրիշի տանը կա։ Հանուն նրանց դրեք։
Նա։ Բա Նիկոլ Փաշինյանն Արցախում ինչի չէր դրել, ինչի չէր սոցիալական հեռավորությունը պահում?
Ես։ Ինչու ես պահանջում, որ նա դնի կամ հեռավորություն պահի, եթե վիրուս չկա կամ վտանգավոր չի?

Լռություն…

Ես։ Սխալ են արել Փաշինյանը, մյուսները, որ չեն դրել։ Բայց այսօր մի քանի լուսանկար տեսա, որ փակ տարածքներում դրած է, ու բացօդյա տարածքում միայն այդ մի նկարը չի, որը տարածվում է, տեսել եք?

Նա։ Ոչ…Հա բայց Փաշինյանը 2 ամիս առաջ ասում էր կորոնավիրուսն ում շունն ա, մի վախեցեք…
Ես։ Հա ասում էր, ավել ճիշտ կրկնում էր լայվի տակ ՀՀ քաղաքացիներից մեկի թևավոր խոսքը…
Նա։ Հա բայց ինչի էր կարդում?
Ես։ Դե հա, որ իմանար մատի փաթաթան է դառնալու, դժվար թե կարդար ու իրեն վերագրեին որպես իր վերաբերմունք, կամ գոնե այլ բառերով կասեր, օրինակ, որ վիրուսին հաղթելու ենք, ժողովուրդ ջան… Բայց դրանից հետո 2 ամիս ասել է լուրջ վերաբերվեք, ինչու չեք լուրջ վերաբերվում?
Նա։ Որովհետեւ ասել է…
Ես։ Երկու ամիս առաջ մեկ անգամ ասածը օրենք է, բայց դրանից հետո ասածը օրենք չէ?
Նա։ /լռություն/
Ես։ Բայց նորից’ միևնույնն է, չես հավատում վիրուսին, քո համար ինչ տարբերություն’ 2 ամիս առաջ ինչ է ասել, դրանից, հետո’ ինչ է ասել օրեր շարունակ…

Ծիծաղում ենք։ Արդեն տեղ ենք հասել ու բաժանվում ենք…

Բայց վերին աստիճանի պոզիտիվ երիտասարդ էր, ու իշխանությունները թող իմանան, որ հեղափոխությանը հավատացած մարդկանցից էր, բայց ինքն էլ լիքը մտահոգություններ ուներ, ինչպես բոլորս… պարգեվավճարներ, իրավապահ մարմիններ, դատարաններ, հարկեր…

Զգաստանալ պետք է…

Понравилась статья? Поделиться с друзьями: