Տղամարդը հանկարծ նկատեց որ պահարանում նաև իր հետ է սիրուհու որդին

Մինչ ամուսինն աշխատանքի էր, կինն իր սիրեկանի հետ ժամանակ էր անցկացնում: Բնականաբար նա չգիտեր, որ իր 9-ամյա որդին թաքնվել է պահարանում: Երբ անուսինը նախատեսվածից շուտ վերադարձավ, սիրեկանը նույնպես հայտնվեց երեխայի կողքին:

-Մութ է այստեղ,-ասաց տղան:

-Այո, մութ է…-պատասխանեց սիրեկանը:

-Բիտա ունեմ, չե՞ք ուզում գնել:

-Ոչ, շնորհակալություն:

-Գոնե հանուն հայրիկիս:

-Լավ, ի՞նչ արժե:

-250 դոլար:

Մի քանի շաբաթ անց կրկնվեց նույն իրավիճակը:

-Մութ է:

-Այո, մութ է:

-Բեյսբոլի ձեռնոց ունեմ: Ուզում ե՞ք գնել:

-Ոչ, շնորհակալություն:

-Հայրիկիս կասեմ:

-Ի՞նչ արժի:

-750 դոլար:

Եվս մեկ շաբաթ անց հայրիկն ասում է որդուն.

-Տղաս, վերցրու ձեռնոցներդ և բիտան, գնանք բեյսբոլ խաղալու:

-Չեմ կարող, վաճառել եմ դրանք: 1000 դոլարով:

-Բայց այդպես արդար չէ, դու ստել ես, դու սխալ ես վարվել: Կիրակի կգնանք եկեղեցի, որ ապաշխարես:

Կիրակի գնում են եկեղեցի, երեխան ներս է մտնում, որ ապաշխարի և հանկարծ ասում.

-Մութ է այստեղ:

Ինչին քահանան պատասխանում է.

-Խնդրում եմ, նորից չսկսես…միայն ոչ դա…

Понравилась статья? Поделиться с друзьями: