Տատիկիս խորհուրդով սառնարանի մեջ սոդայով լուծույթ եմ դնում. սա նման է կախարդանքի

Ժամանակակից մարդիկ առանց սառնարանի չեն պատկերացնում իրենց կյանքը, ու հատկապես ամառվա շոգ օրերին, երբ ամենը պետք է թաքցնել սառը տեղում:

Իսկ հիմա պատկերացրեք, որ միսը, հյութերը, միրգը, բանջարեղեղենը պահում են փակ արկղի մեջ: Մի մթերքը ուժեղ հոտ ունի, իսկ մյուսը կլանում է այն, ինչն էլ վատ է անդրադառնում համի վրա:

Հենց սա է սառնարանի թերությունը, որը տանտիրուհիների համար ստեղծում է լուրջ խնդիր: Իհարկե, կարելի է ամեն ինչ տեսակավորել տոպրակներով և կոնտեյներներով, սակայն դրանք ոչ միշտ են բավականացնում, իսկ պլաստիկ տոպրակները վնասակար են էկոլոգիայի համար:

Երկրորդ տհաճությունը՝ հատկապես շոգին, այն է, որ սառնարանը պիտի աշխատի ողջ հզորությամբ: Դրա պատճառով սառնարանի մեջ առաջանում են սառույցի կտորներ: Ամենից հաճախ տուժում է սառնարանի հետևի պատը, և դրա հետ մեկտեղը՝ ողջ մթեքրը:

Ներկայացված երկու խնդիրներն էլ կարող եք լուծել 1 պարզ հնարքով.եթե սառնարանի մեջ սոդայի լուծույթով բաժակ դնեք:

Պարզապես 1 բաժակ ջրի մեջ 2-3ճ.գ սոդա լուծեք:

Բանն այն է, որ սոդան ունի հիդրոկարբոնատի նատրիումի բարձր տոկոս, և գոլորշիանալու ընթացքում դրա գոլորշին թույլ չի տալիս ձյանը սառել սառնարանի ներքին մակերեսի վրա: Սառույցն ուղղակի չի կարող սառել, քանի որ սոդան քայքայում է այն:

Բացի այդ, սոդայի գոլորշին կկանխարգելի տհաճ հոտերը և թույլ չի տալ մթերքին կլանել դրանք:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: