Վերջերս գողացել էին ընկերուհուս հեռախոսը․ արդեն 5 տարվա էր, բայց մեջը մնացել էին կարևոր տվյալներ՝ համարներ, նկարներ․․․

Անցյալ ամռանը խանութում գողացան ընկերուհուս հեռախոսը։ Միայն կես ժամ հետո էր հայտնաբերել, որ հեռախոսը չկա։ Հին էր, ու ընկերուհիս նեղվել էր ոչ թե հենց հեռախոսի, այլ դրա մեջ պահպանված ֆայլերի՝ լուսանկարների, հեռախոսահամարների, տարբեր նշումների կորստի պատճառով։ Ընկերուհուիս 2 օր տխրեց, բայց որ հասկացավ, էլ չի գտնի, նորը գնեց։

Как смартфоны делают нас глупыми | Новости и события мира ...

Ու դրանից մի քանի ամիս անց ընկերուհուս հին էլեկտրոնային փոստից ինչ-որ նամակ էր պետք։ Նա մտավ gmail իր էջը ու ցնցվեց․ պարզվեց, որ այդքան ժամանակ փոստն ապրել է իր կյանքով։ Հեռախոսը սեփականացրած գողը նույնիսկ դուրս չէր եկել փոստից։ Փոստին հարյուրավոր նամակներ էին եկել, թե որ կայքում է նա գրանցված, բացի այդ ստացել էր բազմաթիվ անձնական նամակներ։ Ընկերուհիս կատաղության մեջ էր։

Զարմանալի է չէ՞ մարդու հոգեբանությունը։ Այն հեռախոսը երևի 20 000-ից ավել չարժեր՝ հաշվի առնելով հնությունը, խնդիրներով մարտկոցը։ Ընկերուհիս ժլատ չէ, բայց այն փաստը, որ իր հեռախոսն օգտագործում է օտար մարդ, նրան շատ բարկացրեց։ Եվ նրա վրեժը խոստանում էր լինել դաժան։

Как вернуть в магазин исправный телефон | Жить просто

Պարզվեց, որ գողացողը մոտ 25 տարեկան երիտասարդ է, վերանորոգման աշխատանքներ է կատարում։ Գյուղում կին ու երեխա ունի, իսկ այստեղ՝ սիրուհի։ Երևանում նա լավ զվարճանում էր, այդ ամենի մասին վկայում էին անկեղծ լուսանկարները։ Եվ ընկերուհիս ընտրեց լուսանկարներից «ամենաանկեղծը» ու ուղարկեց բոլոր կոնտակտներին։ Բացի այդ, երիտասարդը հաճախ էր լուսանկարում ինչ-որ փաստաթղթեր, սմետաներ, խանութի կտրոններ․ այդ ամենը նույնպես ուղարկվել էր բոլոր համարներին։

Արդյունքն անհավանական էր։ Արդեն հաջորդ օրը երիտասարդը զանգեց ընկերուհուս բոլոր համարներին  (նա չէր ջնջել հին համարները) ու սկսեց հարցնել, թե ում է պատկանում սև galaxy s2-ը։ Ինչ-որ մեկը տվել է ընկերուհուս համարը։ Երիտասարդը լացում էր, երբ զանգել էր ընկերոհուս։ Պարզվեց, որ նրան նույն պահին հեռացրել են աշխատանքից, քանի որ տնօրենն իմացել է ինչ-որ մախինացիաների մասին, կինն էլ իմացել է անամոթի արկածների մասին․․․ Ու ամենածիծաղելին այն էր, որ նա փոխհատուցում էր պահանջում ընկերուհուցս։

Իհարկե, ընկերուհիս մի լավ ծիծաղեց ու առաջարկեց ինքնակամ վերադարձնել հեռախոսը, եթե չի ուզում ավելի վատ շարունակություն։ Ահա այսպիսի կարմա, այո։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: