Սպիտակ իրերը կարծես նոր լինեն․․․ այս միջոցի շնորհիվ ազատվում եմ դեղին բծերից և անթերի լվանում հագուստը

Շատերն են սիրում սպիտակ գույնը։ Կարծում ենք, բոլորի պահարանում էլ կան սպիտակ իրեր՝ վերնաշապիկներ, մայկաներ, տաբատ և բաճկոն։ Սակայն բաց գույնի հագուստը արագ է կեղտոտվում և կորցնում սկզբնական ձյունաճերմակությունը։ Երբեմն կարող են առաջանալ լաքաներ, որոնք հնարավոր չէ լվանալ սովորական լվացքի փոշիով և նույնիսկ հատուկ լաքահանիչով։

Սա հատկապես վերաբերվում է քրտինքից առաջացած դեղին բծերին, որոնք ի հայտ են գալիս հակապերսպիրանտներ օգատգործելու հետևանքով։

12

Ներկայացնում ենք միջոց, որը կօգնի ազատվել սարսափելի բծերից։ Այս մեթոդը կօգնի առանց մեծ ջանքերի վերացնել դեղին հետքերը, և ձեր հագուստը նորից ձյունաճերմակ կդառնա։

Ստորև կիսվում ենք արդյունավետ միջոցը պատրաստելու եղանակով։ Բոլոր բաղադրիչները հասանելի են և գրեթե միշտ կան ձեռքի տակ։

Ահա թե ինչ է անհրաժեշտ․

  • 2ճ․գ․ սոդա
  • 3-4թ․գ․ ջրածնի պերօքսիդ
  • 1թ․գ․ ափսե լվանալու հեղուկ

Чем вывести желтые пятна от пота с белой одежды – Чем отстирать желтое пятно от пота с подмышек на белой одежде, как его вывести — Надежда России

Ինչ անել․

Խորը տարայի մեջ միացնել բոլոր բաղադրիչները։

Վերցնել հագուստը, որի վրա կան լաքաներ։ Իրերը դնել գոլ ջրի մեջ։

Մաքրող միջոցը քսել կեղտոտ հատվածներում և շփել։ Թողնել կես ժամ։

РУКОТВОРЧЕСТВО+: СОВЕТЫ

Լվանալ սովորականի պես՝ լվացքի փոշի ավելացնելով։

Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: