Պրեմիերա. Նունե Եսայանը նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել

Նունե Եսայանն այսօր իր յութուբյան ալիքում հրապարակել է իր նոր երգի տեսահոլովակը: Երգը կոչվում է «Մամ, պապ»: Ինչպես երևում է երգի վերնագրից, երգը նվիրված է ծնողներին: Տեսահոլովակն ունի պարզագույն լուծում. երգչուհին պարզապես նստած ներկայացնում է երգը՝ իր էմոցիաները փոխանցելով ունկնդրին: Երգը բավականին հուզառատ է ստացվել. դժվար է զսպել էմոցիաները:

Երգում գնահատվում է ծնողական սերը, հոգատարությունը, բարությունը, տված խորհուրդները: Երգը ծնողի հանդեպ ունեցած յուրահատուկ մտորում ու անկեղծության պոռթկում է: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մանոն է:

Առաջիկայում Ն. Եսայանը պատրաստվում է հյուրախաղերի մեկնել և երգի հրապարակումը փաստորեն նախորդեց հյուրախաղերին:

Նշենք, որ Ն. Եսայանի շատ երկրպագուներ իրենց վերաբերմունքը փոխեցին նրա հանդեպ, երբ նա հանդես եկավ նախկին իշխանություններին պաշտպանող, սատարող խոսքով: Երգի յութուբյան մեկնաբանություններում ևս նկատելի է այդ վերաբերմունքը: Այնտեղ ունկնդիրները մեկնաբանություն են թողել, որով գնահատում են երգչուհու երաժշտական տաղանդը, սակայն նշել,  որ չեն ընդունում նրա քաղաքական տեսակետն ու դիրքորոշումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: