Պարզ միջոց՝ ծանր ծածկոցը տան պայմաններում լվանալու համար․․․ ձեր մեջքը չի ցավա և չեք հոգնի

Ներկակացնում ենք ծանր ծածկոցը լվանալու հիանալի միջոց՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։

Դրա համար ձեզ անհրաժեշտ է․

  • վաննա
  • մի քիչ լվացքի փոշի
  • մի քանի կաթիլ ափսե լվացող հեղուկ
  • կոնդիցիոներ, եթե այն սովորաբար օգտագործում եք

Զգույշ եղեք, որ չչարաշահեք լվացքի փոշին և կոնդիցիոները, դրանք դժվարությամբ են պարզաջրվում։

Եթե դժվար է ավելորդ անգամ պարզաջրելը, ուրեմն կոնդիցիոներ մի օգտագործեք։

Как постирать большой плед — Чисто в доме

Քայլ առ քայլ գործողություններ․

Վաննայի մեջ ջուր լցնել։ Ծածկոցը շատ է ջուր կլանում։ Ջրի մեջ լցնել փոշին և հեղուկը։ Ծածկոցը դնել ջրի մեջ։ Ոտքերով մտնել վաննայի մեջ ու սկսել տրորել։ Սպասել 30 րոպե և նորից տրորել ոտքերով։

Դրանից հետո դատարկել վաննայի ջուրը և լցնել մաքուրը՝ պարզաջրելու համար։ Պարզաջրել առնվազն 2-3 անգամ, մինչ ջուրը կդադարի փրփրել։

Վերջին անգամ պարզաջրելիս ցանկության դեպքում լվացեք ևս մի անգամ՝ կոնդիցիոներ ավելացնելով։

Ի դեպ, ծածկոցը այս կերպով լվանալը դրական ազդեցություն է թողնում ոտքերի վրա։ Համատեղում եք հաճելին և օգտակարը։

Արդյունքում ստանում եք մաքուր ու փափուկ ծածկոց, դիսկոմֆորտի բացակայություն ու փափուկ կրունկներ։

Այս հնարքը կօգնի ձեզ մեծ գումար խնայել, քանի որ ստիպված չեք լինի դիմել քիմմաքրման ծառայություններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: