Պարզվում է, որ ամուսնական մատանին… այս մասին երևի չգիտեիք

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամուսնական մատանին սովորական զարդ չէ: Այն չունի ոչ սկզիբ, ոչ վերջ, պահում է իր տիրոջ մասին ողջ էներգետիկ ինֆորմացիան:

Ծնողները չպիտի փոխանցեն երեխաներին իրենց ամուսնական մատանիները: Ու սա վերաբերվում է հատկապես այն դեպքերին, երբ ամուսնությունն անհաջող է եղել, իսկ մատանիները պահվել են ուղղակի որպես ոսկու կտոր:

Приметы из народа: что нельзя делать с обручальным кольцом - Интересно на Joinfo.com

Եթե նույնիսկ ծնողներն ունեցել են հաջող ամուսնություն, միևնույնն է, երեխաները չպիտի փորձեն նրանց մատանիները, ու առավել ևս, միշտ կրեն: Համարվում է, որ անվերջ սիրո խորհրդանիշը չարժե առանց երևելի պատճառի հանել մատից երկար ժամանակով կամ ուղղակի չկրել:

Նշանդրեքի մատանին ևս չի կարող լինել ամուսնական: Եթե բյուջեն թույլ չի տալիս երկու մատանի գնել, ավելի լավ է նշանդրեքին ընտրել արծաթե մատանի, իսկ հարսանիքին փոխանակվել ոսկե մատանիներով:

Как выбрать обручальное кольцо + рейтинг лучших производителей

Ինչպես ընտրել ամուսնական մատանի.

  • ընտրեք հարթ մատանիներ՝ հանգիստ ընտանեկան կյանք խարհրդանշող;
  • ամուսնական մատանիները դասվում են զույգ զարդերի շարքին, այդ պատճառով էլ ցանկալի է, որ դրանք պատրաստված լինեն միևնույն նյութից և նույն ոճով:
  • հրաժարվեք ձեր նախկին հարաբերություններից մնացած մատանիներից;
  • մի հալացրեք հին զարդերը՝ ամուսնական մատանի պատրաստելու համար: Անպայման գնեք նորը;
  • ընտրություն կատարեք ըստ ձեր ճաշակի, այլ ոչ թե հիմնվելով նորաձևության ճիչերի վրա: Հիշեք այն մասին, որ երկար տարիների համար եք գնում;
  • մատանիներն ընտրում են միասին, սակայն վճարում է փեսան:

Приметы из народа: что нельзя делать с обручальным кольцом - Интересно на Joinfo.com

Մատանիներ գնելու գնացեք լավ տրամադրությամբ՝ բարի ու լուսավոր մտքերով: 

Понравилась статья? Поделиться с друзьями: