Հին չինական ասացվածքներից մեկին համաձայն՝ մինչ չազատվեք հնից, նորը չի գա: Հին իրերը թույլ չեն տալիս, որ ներս գա կենսական էներգիա, որն էլ փոփոխություններ է բերում: Հենց դրա համար էլ չինացի իմաստունները խորհուրդ են տալիս ազատվել հին անպետք իրերից, եթե ուզում եք, որ ձեր կյանքում մշտապես տեղի ունենան դրական փոփոխություններ:
Կա ևս մի կարևոր հանգամանք. էմոցիոնալ խարիսխներ: Արդյո՞ք նկատել եք, որ հին իրերը մշտապես մեր մտքերը տանում են դեպի անցյալ: Գուցե մոռացած լինեիք որևէ տհաճ միջադեպի մասին, եթե պահարանում ժամանակ առ ժամանակ պատահաբար չտեսնեիք դրա մասին հիշեցնող առարկա:
Բանն այն է, որ այդ պահին գալիս են ոչ միայն հիշողություններ, այլև հին մտքեր: Իսկ այդ դեպքում ինչի՞ համար տանը պահել այնպիսի իրեր, որոնք դրդում են ձեզ մտածել նրա մասին, ինչ պիտի մոռացած լինեիք: Չի կարելի գլխի մեջ ներս թողնել անցյալից մտքեր, քանի որ հենց մտքերն են ձևավորում կյանքը:
Հաճախ շատերը մտածում են, որ եթե աղբը գցեն որևէ հին իր, այն մի քանի օրից կարող է պետք գալ: Հավատացեք, որ այն ձեզ այլևս պետք չէ: Ազատվեք առնվազն այն իրերից, որոնք մի քանի տարի չեք օգտագործել:
Հավանաբար ձեր տանը կան այնպիսի իրեր, որոնք կարող եք դեն գցել կամ տալ կարիքավորներին: Ավելի լավ է անել դա որքան հնարավոր է շուտ և հետևել, թե ինչպես է ձեր ինքնազգացոությունը փոխվում դեպի լավը: