Պատրաստ է Լենա Ղազարյանի նոր, սիրառատ երգը. Գրկիր ինձ

Լենա Ղազարյանը, որ հանրությանն առավել հայտնի է Իքս ֆակտոր նախագծից, իր երկրպագուներին ուրախացրել է նոր երգով ու տեսահոլովակով:

Երգը շատ սիրառատ է ու ռոմանտիկ: Այն սիրո խոստովանություն է սիրելի մարդուն: Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է հենց երգչուհին՝ Լենա Ղազարյանը: Նա էլ կերպավորել է տեսահոլովակի հերոսուհուն:

Տեսահոլովակում գլխավոր հերոսին կերպավորել է դերասան Հայկ Մուրդայանը, ով հանրությանը առավել ծանոթ ա «Ոսկե դպրոց» հեռուստանախագծից:

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Մնացականյանն է: Տեսահոլովակը լիարժեքորեն համահունչ է երգի բովանդակությանը: Այն իրենից մի գեղեցիկ պատմություն է ներկայացնում: Պատմում է երիտասարդ գեղեցիկ զույգի ընտանեկան հարաբերությունների մասին:

Տեսահոլովակի հանգուցալուծումը երջանիկ է. աղջիկը սիրելիին հայտնում է իր բալիկ ունենալու մասին լուրը հենց նրա ծննդյան օրը:

Երգը գեղեցիկ է իր մեղեդային լուծումներով ու կադրերի գեղեցիկ պատկերներով: Այն կարող եք վայելել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: