Չկա աշխարհում ավելի կատարյալ բան, քան տատիկի սերը թոռների հանդեպ․ ահա թե ինչու

Տատիկի սերը չունի սահմաններ ու շրջանակներ։ Նա ստեղծում է թոռների համար հեքիաթային և անկրկնելի մանկություն, դրա համար էլ փոքրիկները տատիկների հետ իրենց հրաշալի են զգում։

Չինացիները համարում են, որ տատիկի սերն ամենաուժեղն է, որ կարող է տածել խնամակալը երեխայի հանդեպ։ Եվ իսկապես, երիտասարդ ու զբաղված ծնողները միշտ չէ, որ ունակ են երեխային այդքան ջերմություն ու ուշադրություն նվիրել, որքան փորձառու և իմաստուն տատիկը։ Նա իր թոռներին աշխարհում ամենից շատն է սիրում, աղոթում նրանց համար, որ ամեն ինչ լավ լինի։

Կինը վերածնվում է, երբ մայրանում, է, սակայն դա դեռ ամենը չէ։ Երկրորդ ճակատագրական պահն է, երբ նա գրկում է փոքրիկ ու անօգնական նորածնին, ով իր երեխայի շարունակությունն է։ Այդ վայրկյանին նա մեկընդմիշտ ինքն իրեն նվիրում է թոռանը։

Կինը տեսնում է իր շարունակությունը սերունդների մեջ, և դա աննկարագրելի զգացում է։ Ժամանակակից տատիկները թոռների վրա ճնշում չեն գործադրում, նրանք ուղղակի խորհուրդներ են տալիս՝ սեփական փորձից ելնելով։

Я: мама, бабушка, дочь»

Տատիկը թոռան համար իմաստուն խորհրդատու է։ Նրան ավելի հեշտ է գաղտնիքներ վստահել, չէ որ նա չի բարկանա, այլ միայն կգրկի և կօգնի ամեն ինչ հասկանալ։ Նա միշտ թոռների կողմից է, նույնիսկ եթե մեղավոր են վերջիններս։

Տատիկը սերնդի պահապանն է։ Դրա համար էլ երեխաները ձգվում են դեպի ջերմության և սիրո աղբյուրը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: