Որ ինֆորմացիայով չի կարելի կիսվել հարևանների հետ․ իմ անձնական փորձից եմ ասում

Ինչպես ցույց է տալիս բազմամյա փորձը, հարևանների հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է ամեն հարցով կիսվել նրանց հետ։ Դուք կարող եք զարմանալ, ինչպե՞ս թե, չէ որ նրանք հարևաններ են։ Այո, հարևաններ են, բայց եթե երազում եք հանգիստ ու խաղաղ կյանքի մասին, ուրեմն ավելի լավ է ընդունեք մեր խորհուրդը։ Կա մի քանի բան, որոնց մասին ցանկալի չէ պատմել հարևաններին։

Ձեր աշխատելու վայրը

Եթե ունեք օգտակար մասնագիտություն, օրինակ, ուսուցիչ, բժիշկ, պատրաստ եղեք, որ ձեզ մշտապես դիմելու են՝ օգնություն ստանալու համար։ Դուք կարող եք օրական առնվազն 2 ժամ ծախսել դրա վրա։ Եվ մի սպասեք դրամական պարգևատրման, չէ որ դուք ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՔ։

Հայրս էլեկտրիկ է։ Դուք չեք պատկերացնում, թե նա քանի հազարավոր վարդակներ ու լարեր է նորոգել ուրիշների տանը։ Երևի նա ավելի շատ անվճար աշխատանք է կատարել, քան վճարովի։ Ուրիշների համար մեծ բան չէ, իսկ ահա հայրս աշխատանքից հետո իր ողջ ազատ ժամանակն անցկացնում էր հարևաններին օգնելով։

Какой информацией нельзя делиться с соседями. Горький опыт | Недвижка | Яндекс Дзен

Հանգստի մեկնելու մասին

Եթե պատրաստվում եք հանգստի մեկնել, և ձեզ պետք է, որ ինչ-որ մեկը պահի ձեր կենդանիներին կամ էլ ջրի ծաղիկները, հարևաններին մի խնդրեք անել դա։ Ձեզ ավելի հանգիստ կզգաք և վատ հետևանքներ չեն լինի, եթե այդ գործը վստահեք ձեր բարեկամներին կամ ընկերներին։

Տանը առկա կանխիկ գումարի մասին

Երբեք մի ասեք հարևաններին, որ տանը պահում եք մեծ գումար։ Լավագույն դեպքում ձեզանից մի քանի օրով գումար կխնդրեն պարտքով, իսկ հետո գուցե մոռանան տան։

Какой информацией нельзя делиться с соседями. Горький опыт | Недвижка | Яндекс Дзен

Ձեր ընտանիքի անդամների վնասակար սովորությունների մասին

Այս պատմությունը ընկերուհիս է պատմել։ Մի օր նա հարևանուհու հետ անկեղծացել էր և ասել, որ ամուսինը վերջին շրջանում չարաշահում է ալկոհոլը։ 2 շաբաթ անց ընկերուհուս որդին բակում ֆուտբոլ խաղալիս ընկել և ձեռքի տրավմա էր ստացել։ Եվ ի՞նչ եք կարծում։ Հոգատար հարևանուհին ոստիկաններին ասել էր, իբր երեխայի հայրը հարբած է եղել և ինքն է վնասել որդուն։ Խեղճին քիչ էր մնում զրկեին ծնողական իրավունքից։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: