Ոստիկանները զանգ ստացան ու շտապեցին նշված հասցեով․․․ բացելով տարեց մարդու սառնարանը՝ ապշեցին․․․

79-ամյա տղամարդը, որը ապրում է ԱՄՆ-ում, զանգահարեց տեղի ոստիկանության բաժին։ Այն, ինչ նա հայտնեց, ուղղակի կտոր-կտոր կանի ձեր սիրտը․․․․

Ոստիկաններին դիմեց մի տարեց միայնակ մարդ։ Նա ասաց, որ արդեն 2 օր ոչինչ չի կերել։ Պարզվեց, որ պապիկին մի կին է կողոպտել, ով իրականում պիտի հոգ տաներ նրա մասին։ Տղամարդը մնացել էր առանց գումարի ու սնունդի։ Իրավիճակը բարդանում էր ձմեռային եղանակի պատճառով, և խեղճ մարդը նույնիսկ տնից դուրս գալ չէր կարող։ Հուսահատված վիճակում հայտնվելով՝ նա զանգեց ոստիկանություն․

Տարեց մարդը կապվեց դիսպետչերի հետ ու դիմեց պարզ, բայց անհետաձգելի խնդրանքով։ «Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուտելու բան բերել։»

Չորս ոստիկաններն անհապաղ արձագանքեցին զանգին։ Սպաները գրպաններից հանեցին սեփական դրամապանակները ու այնքան սնունդ գնեցին, որ այն 1 ամիս բավականացնի։

Այդքանով ոստիկանները չսահմանափակվեցին։ Նրանք քաղաքում բարեգործական պահեստ կազմակերպեցին, որը պարբերաբար լցնում են մթերքով։ Պահեստը միշտ բաց է բոլոր նրանց համար, ովքեր առանց միջոցների են մնացել։

Բացի այդ, ոստիկանները գտան անամոթ կնոջը, ով գողացել էր անօգնական մարդու վերջին գումարը։ Այժմ նա բանտարկված է, իսկ տարեց մարդը հետ է ստացել իր ողջ գումարը։

Կա ևս մի ցավալի փաստ․ ինչու՞ էր տղամարդը դժվարին պահին զանգել ոստիկանություն, այլ ոչ թե հարազատներին․․․ չէ որ հավանաբար նա ինչ-որ մեկի հայրն է, պապիկը, եղբայրը, ընկերը, հարևանը․․․

Իսկ մենք շնորհակալ ենք բոլոր մեծահոգի մարդկանց․․․ հենց նրանց շնորհիվ կարող ենք հավատալ հրաշքների․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: