Հավի կրծքամսի վրա երևացող սպիտակ գծերը վկայում են այն մասին, որ հավը հիվանդացել է՝ ամբողջ կյանքում անշարժ մնալու հետևանքով: Թռչնաֆաբրիկաներում հավերին ակտիվ կերակրում են և հագեցնում աճի հորմոններով:
Կենդանիներին ուղղակի տանջում են՝ ստիպելով աճել նման պայմաններում, և իհարկե արտադրաքնի օգտակարության վրա դա շատ է ազդում: Այսպիսի միսը շատ կոշտ է լինում, տհաճ համ ունի ու շատ յուղոտ է:
Զարգացած երկրներում գնորդներն արդեն վաղուց են սկսել հրաժարվել նմանատիպ մսից, սակայն արտադրողները չեն պլանավորում բարձրացնել որակը և փոխել պայմանները, քանի որ այդ դեպքում կզրկվեն զգալի եկամտից:
Որն է սովորական մսի և սպիտակ գծերով մսի տարբերությունը
Այսպիսի մսի մեջ երկու անգամ ավել յուղ կա, իսկ ահա սպիտակուցների մակարդակը բավականին ցածր է: Այս մասին վկայում են բազմաթիվ ուսումնասիրություններ:
Հավանաբար, նմանատիպ գծերով հավն ունեցել է մկանային դիստրոֆիա, ինչը վնասակար է հավի իմունիտետի համար և հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման, որոնք բուժվում են միայն հակաբիոտիկներով:
Ամերիկացի մասնագետները սուպերմարկետներում վաճառվող հավի կրծամիսը բաժանել են 3 խմբի.
- А հավի կրծքամիս՝ սպիտակ գծերի նորմալ քանակությամբ
- B հավի կրծքամիս՝ սպիտակ գծերի չափավոր քանակությամբ
- С հավի կրծքամիս՝ սպիտակ գծերի չափազանց մեծ քանակությամբ
50-ականներին հավի միջին քաշը, որը վաճառվում էր խանութներում, կազմում էր 1.4կգ, իսկ տարիքը՝ 70 օր: Մեր ժամանակներում այն կշռում է մինչև 3կգ, իսկ տարիքը՝ 47 օր: Հետևություններ արեք ինքներդ: