Շունը հեռու չէր գնում տիրոջ գերեզմանաքարից․․․ բոլորը կարծում էին, թե նա սգում է, սակայն շուտով իմացան իրական պատճառը

Երբ համացանցում հայտնվեց տիրոջ գերեզմանաքարի մոտ նստած շան լուսանկարը, այն անտարբեր չթողեց ոչ մեկին։ Ողջ աշխարհից մարդիկ սկսեցին հետաքրքրվել շան պատմությամբ։ Շատ են դեպքերը, երբ շները հրաժարվում են լքել տիրոջ գերեզմանը, կամ նվիրված սպասում էին նրան այն վայրում, որտեղ տեսել են վերջին անգամ։

Սակայն այս անգամ պատմությունն այլ էր։ Շունը գերեզմանի մոտ բուն էր փորել ու․․․ ի՞նչ էր պահում այնտեղ․․․

Այս պատմությունը սիրո ու կյանքի մասին է․․․

Գերեզմանատան աշխատակիցները նկատեցին, որ շունը բուն է փորել ու ամբողջ օրվա ընթացքում դրանից հեռու չի գնում։ Հավանաբար, նա գնալու տեղ չուներ։ Եվս մի բան․ շունը փոքր ձագուկներ ուներ։ Ձագերի համար վախը ավելանում էր, երբ նա զգում էր մարդկանց չափից մեծ ուշադրությունն իր հանդեպ։

Մորը հաջողվեց փոքր բնի մեջ պահել բոլոր չորս ձագերին։ Սակայն բունն իսկապես փոքր էր, և դա շատ էր բարդացնում կենդանիների կյանքը։ Բարեբախտաբար, օգնությունը ժամանակին հասավ։ Տեղի բնակիչները որոշեցին փրկել ձագերին ու նրանց խիզախ մորը։

Մարդիկ ուտելիք առաջարկեցին շանը։ Վերջինս տատանվում էր, չէր համարձակվում դուրս գալ թաքստոցից, սակայն սովն ավելի ուժեղ է, քան վախը։ Սկզբում դանդաղ, հետո ավելի արագ քաղցած շունը կերավ ողջ ուտելիքը։

Շատ կարևոր է հասկացնել շանը, որ իրեն վատություն չեք անի, քանի որ ձագերի համար անհանգստանալով՝ կենդանին կարող է իրեն ագրեսիվ պահել։

Փրկարարները մեկը մյուսի հետևից փոսից հանեցին ձագուկներին և նրանց բոլորին տարան անասնաբույժի մոտ։

 

Շնիկները այժմ իրենց ավելի լավ են զգում, չէ որ նրանց մայրը հանգստացել է, վերականգնել ուժերը։ Սնունդի բացակայությունն ազդել էր մոր կերակրելու վրա։

Հետազոտությունը ցույց տվեց, որ շնիկները լիարժեք առողջ են և կարող են ապրել սովորական կյանքով։

Շուն-մայրիկն իսկապես երջանիկ է․․․ եթե նա կարողանար խոսել, հաստատ շնորհակալություն կհայտներ․․․ իսկ հիմա այսպիսի հայացքն էլ բավական է։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: