Նոր կոշիկ գնեցի, մեջը ջուր լցրեցի և ուղարկեցի սառցարանը… այս հնարքը ձեզ նույնպես դուր կգա

Օրեր առաջ նոր կոշիկներ էի գնել: Աշխատանքի գնալիս որոշեցի դրանք հագնել, սակայն տուն վերադարձա անտանելի կոշտուկներով: Այլևս չէի ուզում կրել դրանք, բայց և ափսոսում էի նոր կոշիկը գցել աղբը:

Որոշեցի փորձարկում անել և դրանք կրելու համար հարմար դարձնել: Մտածեցի, եթե կոշիկներս հանձնվել ու զիջել չեն ուզում, ինչու պիտի ես պարտվեմ մենամարտում: 

Սկզբում լվացի դրանք լվացքի մեքենայով՝ ամենաբարձր ջերմաստիճանի ջրով: Հույս ունեի, որ այդպես կոշիկներս կփափկեն:

Հետո վերցրեցի երկու հատ տոպրակ, երկուսի մեջ էլ ջուր լցրեցի և դրեցի կոշիկների մեջ: Հենց այդ վիճակում էլ ուղարկեցի սառնարանը:

Հիշեցի, որ դպրոցում ֆիզիկա էինք անցնում, մեզ սովորեցնում էին, որ ջուրը սառելիս լայնանում է: Հենց այդ հույսով արեցի նման բան:

Երկու օր կոշիկներս մնացին սառցարանում և 1 օր սառնարանում:

Արդյունքում կոշիկներիս չափսը մեծացավ, իսկ կաշվի փոխարինիչը դարձավ ավելի փափուկ: Հիմա նույնիսկ երկար ժամանակ զբոսնելուց հետո ոտքերս չեն ցավում:

Իհարկե, գուցե սա ամենագրագետ հնարքը չէ, բայց եթե անհաջող գնում եք կատարել, կարող եք շտկել իրավիճակն այս կերպ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: