Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է. Լուսինե Բադալյան

Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է. Լուսինե Բադալյան

ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՊՎԾ պետ (ժամանակավոր դադարեցված) Դավիթ Սանասարյանի հետ և կից գրել։

«Հեղափոխության վերջին օրը: Դավիթը երջանկությունից օդերում էր:

Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է

Մի քիչ ուշանում է, բայց չհաղթելու տարբերակ չունի:

Սուտը, լինում է, որ իշխում է, տարածվում է, ամրապնդվում է, բայց, որպես կանոն, վաղ թե ուշ բացահայտվում է:

Պետք է դիմանալ, պայքարել, չհանձնվել… Դավիթի վերջին մեկ տարին լակմուսի թուղթ էր ինձ համար` բազմաթիվ մարդկանց իմ շրջապատում իրենց ճիշտ դարակներում դասավորելու հարցում։

Դավիթ Սանասարյան սենց բաներ ես հաղթահարե՞լ։ Սա էլ կանցնի»։

Դավիթ Սանասարյան Լուսինե Բադալյան
Понравилась статья? Поделиться с друзьями: