Մի կին մարդաշատ ավտոբուսի մեջ բարձր խոսում էր հեռախսով ու քննարկում <<շատ կարևոր>> հարցեր… նա հաստատ նման բան չէր սպասում

Մի կին մարդաշատ ավտոբուսի մեջ բարձր խոսում էր հեռախսով ու քննարկում <<շատ կարևոր>> հարցեր… նա հաստատ նման բան չէր սպասում…

Երևի շատերին է բարկացնում, երբ ավտոբուսում կամ երթուղայինում երկար և բարձր խոսում են հեռախոսով: Սովորական բան է. լուռ երթևեկում ես, մտածում ես ինչ-որ բանի մասին, նայում ես պատուհանից…Հանկարծ զանգում է մեկի հեռախոսը: Խոսակցությունն ամբողջ տրանսպորտում լսվում է:

Եվ անկախ քեզնից սկսում ես լսել բոլորովին անծանոթ մարդկանց կյանքի մանրամասները: Նաև տեղեկանում ես <<շատ կարևոր>> փաստերի մասին:

Այդ օրը բացառություն չէր: Տրանսպորտում այնքան մարդ կար, որ անհնար էր շարժվելը: Կողքիս նստած էր մի կին, մոտ 50 տարեկան: Տեղի է ունենում դասական իրավիճակ: Նրան զանգում են…

Այդ պահին բոլորն իմացան, որ նրա հարսի անունը Լենա է, իմացան, թե որտեղ է աշխատում Լենան, ինչ հիվանդությամբ է տառապում և ինչու այդքան երկար ժամանակ չէր հղիանում: Նաև բոլորիս պարզ դարձավ, թե ինչ վիճակում է թոռան մարսողությունը և ինչ է տեղի ունեցել մանկապարտեզում անցյալ շաբաթ: Խոսակցություն բացվեց, որ Լենային ուղղակի անհրաժեշտ է երկրորդ երեխա ունենալը…

Աղջկաս հետ գնում էինք ավտոբուսով, երբ բարձրացավ ձեռնափայտով մի տատիկ.. աղջիկս չզսպեց իրեն ու այնպիսի մի բան ասաց, որ բոլորին ստիպեց լա ց ...

Հանկարծ ինձ նույնպես զանգ եկավ: Ես պատասխանեցի և բարձր ասացի, որ չեմ կարող խոսել, քանի որ տրանսպորտի մեջ եմ և դեռ չգիտեմ, թե երբ է Լենան պատրաստվում երկրորդ երեխային ունենալ և արդյոք կկարողանա անել դա, չէ որ նա առողջական խնդիրներ ունի:

Պետք էր տեսնել այդ կնոջ դեմքի արտահայտությունը և ուղևորներին, որոնք մի կերպ էին զսպում իրենց ծիծաղը…

Понравилась статья? Поделиться с друзьями: