Միշտ ազատվում եմ յուղոտ լաքաներից արագ և առանց լվանալու՝ հաշված րոպեների ընթացքում․ կիսվում եմ հնարքով

Ամենից հաճախ հագուստի վրա հայտնվում են յուղոտ լաքաներ ուտելիք պատրաստելիս կամ էլ ճաշելու ընթացքում։ Հաճախ նման լաքաներից ազատվելը շատ դժվար է լինում։

Եթե բախվել եք նման խնդրի հետ, և ձեր սիրելի հագուստին հայտնվել է յուղոտ լաքա կամ նման բծով հագուստ ունեք, որը վաղուց դրված է պահարանում, ձեզ կօգնի սովորական տնտեսական օճառը։

Տնտեսական օճառն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և այն ցանկացած լաքա ավելի հեշտ է լվանում, քան ամենաթանկարժեք լվացքի փոշին կամ լաքահանիչը։ Տանը պարտադիր պետք է ունենալ գոնե մի կտոր տնտեսական օճառ։

Կա ևս մի հնարք։

Եթե պատահաբար նկատեցիք, որ հագուստին, այնուամենայնիվ, կա յուղոտ լաքա, կարող եք տեղում ազատվել դրանից։

Վերցրեք 2 սպիտակ անձեռոցիկ, մեկը դրեք լաքայի տակ, մյուսն էլ՝ լաքայի վրա։ Արդուկեք լաքայի հատվածում։ Յուղը կտաքանա ու կանցնի անձեռոցիկին։

Կարևոր է, որ անձեռոցիկն ավելի տաք չլինի, քան լաքայով հագուստի հատվածը։

Նաև յուղոտ լաքայի խնդիրը կարող եք լուծել հետևյալ կերպով։

Թարմ լաքայի վրա աղ լցնել ու շփել։ Այդ կերպ աղը կյուղազրկի այն։

Եթե լաքան չորացել է, ապա վերցնել աղ ու կրախմալ՝ 1։1, լուծել կիտրոնի հյութով, որ ստացվի թթվասերի խտության մածուկ։ Շփել լաքան ստացված միջոցով, երբ այն չորանա, մաքրել խոնավ կտորով։

Բոլոր միջոցներն էլ փորձված են և արդյունավետ։ Ընտրեք այն, որը ձեզը ավելի հարմար է։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: