Մեր տան ամենահին քերիչը հիմա սուր է՝ ինչպես նորը․․․ պարզ հնարք՝ քերիչ սրելու համար

Սովորական քերիչները կարող են ծառայել առավելագույնը 1-1,5 տարի, իսկ հետո այն դառնում է անպիտան, և քերիչի օգտագործումը վերածվում է տանջանքի։ Բացի այդ, վատ քերիչով աշխատելը վտանգավոր է․ դրանով կարող եք վնասել մատները, բացի այդ, որևէ մթերք քերելու համար շատ ջանքեր են պահանջվում։

Իհարկե, կարող եք նոր քերիչ գնել, բայց որակյալը բավականին թանկ արժի, և ինչու գնել նորը, եթե կարող եք ձեր ունեցածը նորից գործի դնել։

Եթե ձեր քերիչը լավ որակի է, ուղղակի մի քիչ «հոգնել է», այն հեշտությամբ կարող եք սրել՝ դարձնելով նորի պես։ Պետք չեն ոչ հատուկ գործիքներ, ոչ էլ մասնագետներ։ 

Վերցրեք սովորական կերամիկական սպասք, օրինակ՝ բաժակ։

Կատարեք հետևյալ գործողությունը․ կերամիկական բաժակով շփեք քերիչը։ Նախապես զգուշացնում ենք, որ ձայնն ամենահաճելին չէ։ Բայց այն կարող եք թուլացնել, նաև արդյունքը լավացել՝ բաժակը սովորական ջրով թրջելով։

Սովորաբար 1-2 րոպե շփելը բավական է․ դա կախված է նրանից, թե ինչ վիճակում է գտնվում քերիչը և ինչ արդյունքի եք ուզում հասնել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: