Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց համապատասխան բուժման․ Աննա Հակոբյան

Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց համապատասխան բուժման․ Աննա Հակոբյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը։

Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև:

Սա շատ կարևոր նախաձեռնություն է և հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը։

Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման։

Понравилась статья? Поделиться с друзьями: