Մայրիկ, շնորհակալ եմ, որ ունեմ քեզ․․․ միշտ եղիր, խնդրում եմ․․․ կյանքից մի պատմություն

Մորս բերել եմ իմ տուն, մեկընդմիշտ։ Այդ որոշումն ասպասելի կայացրեցի, մի օրում։ Ու մայրս իր հետ վերցրեց միայն փոքր տոպրակով հագուստ, հողաթափեր ու երեխաներիս նվիրած տոնական բացիկը «Լավագույն տատիկին» գրառմամբ։

Այդ օրվանից մեզ հետ է ապրում ծեր, նիհարիկ, «4-ամյա աղջիկ»՝ ճերմակած մազերով, սպիտակ խալաթով։ Նա ամբողջ օրը մանր քայլերով զբոսնում է տանը, ժպտում, երբ տեսնում է տանեցիներից որևէ մեկին կամ շնիկին։

Բացի այդ, մայրս երբեմն տեսնում է անտեսանելի մարդկանց, ու շատ է սիրում նրանց մասին պատմել ինձ։ Մայրս շատ ամաչկոտ է, սիրում է քնել։ Կոկիկ կծում է շոկոլադը, որը հատուկ իր համար եմ գնում, ու թեյ խմում։ Իսկ բաժակը միշտ բռնում է երկու ձեռքով, որ հանկարծ չընկնի, որովհետև ձեռքերը դողում են։ Մայրս շատ է անհանգստանում, որ կարող է կորցնել ամուսնական մատանին, քանի որ մատները շատ են նիհարել, և մայրս անընդհատ ստուգում է դրա առկայությունը։

Ինձ թվում է, որ ես նախկինում չէի նկատում, թե որքան ծեր ու անօգնական է դարձել մայրս։ Ինչ-որ պահի նա թուլացավ՝ դադարեց լինել մեծահասակ մարդ։ Նա հիմա ինքն իրեն ինձ է վստահել։ Նրա համար շատ կարևոր է, որ ես լինեմ տանը։ Ես նկատել եմ, թե որքան թեթևացած է նա շունչ քաշում, երբ ես վերադառնում եմ տուն։ Ես հիմա փորձում եմ երկար ժամանակով չբացակայել տնից։

Как наладить отношения с мамой

Ի՞նչ եմ ես հիմա զգում։ Առաջին բանը, որ զգացի՝ սարսափն է։ Չէ որ վերջերս մայրս ինքնուրույն մարդ էր, հորս մահվանից հետո այս 3 տարիների ընթացքում նա կտրականապես հրաժարվում էր մեզ հետ ապրել։ 

Իսկ այսօր մորս խղճում եմ, բայց միևնույն ժամանակ սիրով ու նրբությամբ եմ լցված նրա հանդեպ։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ուր է տանում մեզ կյանքի այս ուղին։ Ու ես կանեմ ամեն ինչ, որ այս ուղին լինի երջանիկ՝ սիրելի դստեր ու թոռների հետ, առանց ուտելիքի ու քաղցրի պակասի, տաք ու մաքուր տան մեջ։ Հիմա մորս այլ բան պետք չէ։ Իսկ մենք սովորել ենք 83-ամյա երեխայի հետ ապրելուն։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ կարող եմ մորս ապահովել ամեն ինչով․․․ Իսկ մորս շնորհակալ եմ նրա համար, որ նա կա․․․ Խնդրում եմ, որքան հնարավոր է, ավելի շատ մնա մեզ հետ․․․

 

Понравилась статья? Поделиться с друзьями: