Հիմա ես սեփական փորձիս վրա համոզվեցի, որ երեխաներ ունեցող ամուսնալուծված կինը ոչ մեկի պետք չէ

Առաջին ամուսնուցս ունեմ 3 երեխա։ Մտածում էի, որ այդպես էլ չեմ գտնի իմ երջանկությունը։ Սակայն անսպասելի ծանոթացա մի տղամարդու հետ, մենք սկսեցինք հանդիպել։ Նրա համար երեխաներս խոչընդոտ չէին, նա ինքն էլ առաջին ամուսնությունից մի աղջիկ ուներ։ Երեխայի հետ շփումը պահպանում էր, կնոջն օգնում։

Սկզբում մենք հազվադեպ էինք հանդիպում, բայց նա հետո տեղափոխվեց իմ տուն։ Առաջին տարվա ընթացքում ամեն ինչ լավ էր․ միասին հաճախ գնում էինք նրա ծնողների տուն։ Բայց հետո իմ ապագա «սկեսուրը» սկսեց երեսով տալ, շեշտել, որ նրա որդուն թույլ չեմ տալիս երեխայի հետ հանդիպել։ Իրականում ընկերս հաճախ էր նվերներ գնում դստեր համար, բայց ես, իհարկե, երբեք չէի միջամտում, ոչինչ չէի ասում։ Բայց դե ինչ մեղքս թաքցնեմ, երբեմն մտքովս անցնում էր, որ ծաղիկից մեծ նվեր նրանից ստացած չկամ․․․

Ու հանկարծ ընկերոջս մայրը կանչում է ինձ անկեղծ խոսելու։ Ասաց, որ իր որդին հեռվանում է աղջկանից, երեխան մեկն է, իսկ կանայք դեռ շատ կլինեն․․․ Ես չհասկացա, թե նա ինչ էր ակնարկում, բայց դա ինձ դուր չեկավ, մտքումս ասացի․ «Ինչպե՞ս թե հազվադեպ է հանդիպում դստեր հետ, եթե բոլոր հանգստյան օրերին գնում է նախկին կնոջ տուն»։ 

Ապագա ամուսնուս հետ խոսեցի ստեղծված իրավիճակի մասին, իսկ նա միայն ձեռքով արեց ու ասաց, որ ոչինչ չի հասկանում։

Մի ամիս անց նորություն եմ իմանում։ Պարզվում է, նրա մայրը ի սկզբանե դեմ է եղել մեր հարաբերություններին։ Հույս է փայփայել, որ մեզ մոտ ամեն ինչ անլուրջ է։ Եվ հանկարծ սկսվեց ամենահետաքրքիրը․․․

Теперь я знаю, что разведенная женщина с 3-мя детьми никому не нужна

Ընկերջոս եղբոր հասրանիքն էր։ Բնականաբար, ոչ ոք ինձ այնտեղ տեսնելու ցանկություն չուներ։ Եվ նրա մայրը, և եղբայրը ամեն կերպ ակնարկում էին, որ չգնամ։ Նույնիսկ տարբեր մեքենաների մեջ ու տարբեր սեղանների մոտ պիտի նստեինք։ Ընկերս էլ պիտի լիներ խաչեղբայրը, ամբողջ խնջույքի ընթացքում պարեր չամուսնացած հարսնաքրոջ հետ։․․․

Հետո սկսվեցին անվերջ ստեր ընկերոջս կողմից։ Կարծում եմ՝ բարեկամները շարունակում էին նրան իմ դեմ տրամադրել, բամբասել, փնովել․․․ Արդյունքում ես չդիմացա ու հավաքեցի նրա իրերը, խնդրեցի հեռանալ։ Հիմա մենք բաժանվել ենք․․․ ես արդեն հոգնել էի նրա համար պայքարելուց, նրան մոր, եղբոր, նախկին կնոջ ու դստեր հետ կիսելուց․․․ Կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: