Կար ժամանակ, երբ այս աղջիկը կենաց մшհու կռիվ էր տալիս՝ չափազանց նիհար լինելու պատճառով… ահա թե ինչպիսինն է նա այսօր

Կար ժամանակ, երբ այս աղջիկը կենաց մшհու կռիվ էր տալիս՝ չափազանց նիհար լինելու պատճառով… ահա թե ինչպիսինն է նա այսօր…

Ծանոթացեք, այս աղջկա անունը Նիկոլա է: Բարեբախտաբար, նա երջանիկ և կենսուրախ աղջիկ է, սակայն քչերը գիտեն, թե նա ինչերի միջով է անցել, որպիսի լինի այդպիսին…

Աղջիկը երբեք գիրանալու հակում չի ունեցել, սակայն նրա օրգանիզմն այնպես է կառուցված, որ Նիկոլան սթրեսի ժամանակ սկսում է չափից շատ ուտել, ախորժակն անկառավարելի է դառնում: Չնայած նրան, որ աղջիկը չուներ ավելորդ քաշ, այնուամենայնիվ որոշում է, որ ուզում է 38-րդ չափի մարմին ունենալ: Շուտով այդ որոշումը դառնում է հետապնդող միտք, և Նիկոլան սկսում է ատել հայելու մեջ սեփական արտացոլանքը:

Նիկոլան ընդամենը 16 տարեկան էր, երբ բժիշկները նրա մոտ սննդային վարքագծի խանգարում ախտորոշեցին: Բանն այն է, որ ճակատագրական որոշումը կայացնելուց հետո աղջիկը որոշ ժամանակ շատ քիչ էր ուտում, իսկ մի ամիս անց դադարեց ուտել: Բնականաբար, սննդակարգում նման փոփոխությունները տհաճ հետևանքների հանգեցրեցին:

Անորեքսիան դանդաղ խլում էր աղջկա կյանքը: Նիկոլայի քաշն օրեցօր պակասում էր:

Ընդամենը մի քանի օրում Նիկոլան կմախքի վերածվեց: Սարսափահար ծնողները աղջկան տարան հիվանդանոց, և նրան հոսպիտալացրեցին:

Դրանից հետո սկսվեց ապրելու համար պայքարը: Միայն 3 շաբաթ անց դրական տեղաշարժ եղավ:

Պահանջվեց տարբեր մասնագետների հետ 6 ամսվա աշխատանք, և միայն այդ ժամանակ Նիկոլան տուն վերադարձավ: Դրանից հետո նա որոշեց մեկնել ճանապարհորդության, որպիսի մոռանա իր հետ պատահածը: Սակայն մարմինը փոխելու միտքը դեռ ապրում էր նրա գլխում…

Նրա աշխատանքն ու կամքի ուժը, մտերիմների և բժիշկների աջակցությունը թույլ տվեցին վերադառնալ լիարժեք կյանքին: Այսօր Նիկոլան 25 տարեկան է և իրեն հիանալի է զգում:

Նիկոլ այժմ ճիշտ է սնվում, կանոնավոր կերպով սպորտով է զբաղվում, ակտիվ ապրելակերպ է վարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: