«Կատվի աչք» հազվադեպ համախտանիշով մոդելը պատրաստվում է նվաճել նորաձևության աշխարհը…իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին

29 ամյա Քեյթին Սթիքելսը Սիեթլից է, եղել է նկարչուհի մինչ այն պահը, երբ իրեն նկատել է Նիք Նայթ անունով հայտնի լուսանկարիչը: Նիքին գերել էր աղջկա արտասովոր արտաքինինը: Հենց այդպես Քեյթինը, ով ծնվել է Շմիդ-Ֆրաքսարո համախտանիշով, դարձել է առաջին մոդելը, ով տառապում է նման հիվանդությամբ: Այժմ մոդելը պատրաստ է կոտրել գեղեցկության բոլոր կարծրատիպերը և հայտնի դառնալ:

«Կատվի աչք» համախտանիշը՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, լինում է 150 000 մարդուց մեկի մոտ: Քեյթինը համոզված է. իր առանձնահատկությունը ոչ մի կերպ չի բնորոշում իրեն՝ ոչ որպես  մարդու, ոչ էլ որպես նկարչուհու, և չի էլ ազդի նոր աշխատանքի վրա: Մյուս կողմից էլ աղջիկը հասկանում է, որ հենց նրա շնորհիվ, որ ինքը տարբերվում է մյուսներից, կկարողանա ազդել հաստատված ստանդարտների վրա:

Քեյթին խոստովանում է, որ ինքը նախկինում երեբք չի մտածել մոդել կամ դերասանուհի դառնալու մասին, հաճույք է ստացել արվեստից, սակայն այժմ գրանդիոզ պլաններ ունի:

Ես ուզում եմ նվաճել աշխարհը: Ուզում եմ լինել նկատված: Ուզում եմ անել այնպիսի բաներ, որոնք ոչ ոք չի մոռանա,- պատմել է մոդելը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: