Կաթնային տորթ՝ ընդամենը 30 րոպեում…անհավանական համեղ և նուրբ

Այս թխվածքը հիանալի է ինչպես տոնական , այդպես էլ առօրյա սեղանին մատուցելու համար:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

Կորժերի համար.

  • 1 տուփ խտացրած կաթ
  • 2 ձու
  • 160գ ալյուր
  • 10գ փխրեցուցիչ
  • 80գ կարագ

Կրեմի համար.

  • 400գ 33% սերուցք
  • 150գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակ.

  • Հարել ձուն, ավելացնել խտացրած կաթը և փափկեցրած կարագը: Լավ խառնել:
  • Առանձին տարայի մեջ մաղել ալյուրը, փխրեցուցիչը և խառնել: Պատրաստի զանգվածն ավելացնել հեղուկ խառնուրդի մեջ և խառնել:
  • Խմորը բաժանել 2 մասի:
  • Ջեռոցի տապակը ծածկել թխելու համար նախատեսված թղթով և դնել նախապատրաստված խմորի կեսը, զգուշությամբ հավասարեցնել:
  • Կորժը թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 4-5 րոպե:
  • Նույն կերպ էլ թխել երկրորդ կորժը:
  • Պատրաստել կրեմը. հարել սերուցքը՝ մինչ խիտ զանգված կստացվի:
  • Կորժերի ծայրերը կտրել, փշրել, իսկ յուրաքանչյուր կորժը բաժանել 4 քառակուսի մասերի:
  • Հավաքել տորթը: Ափսեի մեջ դնել առաջին կորժը: Կրեմ քսել և դնել երկրորդ կորժը: Այդ կերպ հավաքել ամբողջ տորթը:
  • Տորթին բոլոր կողմերից կրեմ քսել և ծածկել փշուրով:
  • Պատրաստի տորթը պահել սառնարանում 2-3 ժամ և մատուցել:

Похожее изображение

Բարի ախորժակ…

 

Понравилась статья? Поделиться с друзьями: