Ծանոթությունների կայքում շփվում էի մի երիտասարդի հետ. 3 ամիս չէր հրավիրում հանդիպման, իսկ ես չէի հարցնում պատճառը…

Մի քանի պատմություն, որոնք սիրո մասին են: Սերն իսկապես զարմանալի երևույթ է, քանի որ կարող է արտահայտվել ամենատարբեր եղանակներով:

  • Ծնողներս ամուսնացած են 30 տարուց ավել, ապրում են գյուղում: Երբեք չեմ նկատել, որ նրանք ցուցադրեն միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ: Բայց ամեն տարի մայրիկիս ծննդյան օրը հայրիկս վաղ առավոտյան բերում է նրա համար դաշտի ծաղիկներ, որոնք մայրիկս պաշտում է: Հայրիկս հավաքում է ծաղիկներ ու սարքում ծաղկեփունջ՝ անկախ եղանակից ու գործերից: Իսկ մայրիկս ամաչելով վերցնում է ու քնքուշ ժպտում:

  • Համացանցով մոտ 3 ամիս մի երիտասարդի հետ էի շփվում: Հետաքրքրել էր ինձ, ու դա փոխադարձ էր: Սակայն ինձ համար զարմանալի էր այն, որ նա ինձ չէր հրավիրում հանդիպման, չնայած որ առավոտից երեկո փոխանակվում էինք հաղորդագրություններով: Բնականաբար, չէի հարցնում պատճառը: Նա հետաքրքրվում էր, թե ինչ նախասիրություններ ունեմ, ինչ եմ սիրում ուտել, ուր եմ հաճախ գնում, ինչ ծաղիկներ են ինձ դուր գալիս: Վերջապես ժամադրեց ինձ ու մենք հանդիպեցինք: Նա բերել էր իմ սիրած ծաղիկներից, բացի այդ նվիրեց օծանելիք, որն իմ ճաշակով է: Միայն 1 տարի անց նա պատմեց, որ այն պահին գումար չուներ, քանի որ արհեստ էր սովորում և դեռ չէր աշխատում: Սակայն չէր համբերել և վաճառել էր հին մեքենան, որպեսզի որքան հնարավոր է ինձ շուտ կանչի հանդիպման:

  • Մենք ամուսնացած ենք 8 տարի: Վերջերս առանց տրամադրության էի արթնացել, հիվանդ էի, բայց միևնույնն է՝ վեր կացա, ամուսնուս համար սուրճ և նախաճաշ պատրաստեցի, ճանապարհեցի աշխատանքի ու նորից պառկեցի: 15 րոպեից եկավ ամուսինս, մահճակալիս կողքի տումբային մի տուփ իմ սիրած թխվածքից ու հյութ դրեց, համբուրեց և արագ հեռացավ: Ու հանուն նման պահերի ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ նա ինձ հետ երջանիկ լինի:
  • Ամուսինս երազում էր սմարթ հեռուստացույց ունենալու մասին, ու դրա համար երկար ժամանակ գումար էր հավաքում, քանի որ չէինք կարող միանգամից այդքան գումար տրամադրել: Բայց արդյունքում նա ողջ գումարը տվեց ինձ, որ տեսողության լազերային վերակակգնում անեմ, որպեսզի էլ ակնոց չգնեմ: Իսկ հեռուստացույց դեռ կհասցնենք գնել…

5 культовых телевизоров Full HD - Hi-Tech Mail.ru

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: