Հեշտ է միշտ լինել խելացի, սակայն մի քիչ իմաստությունը չի խանգարի
Կա արտահայտություն, ըստ որի «Բոլոր դժբախտությունները կանացի խելքի պատճառով են… և իմաստության պակասի հետևանք են»:
Հեշտ է մշտապես լինել խելացի և իրավացի, սակայն ընտանեկան երջանկության համար պետք է լինել նաև մի փոքր իմաստուն: Դա իսկապես կարևոր է:
Այսպիսով, որն է կանացի իմաստության և խելացիության տարբերությունը:
Խելացի կինը ամուսնու սխալները երեսով է տալիս: Հիշեցնում, որ զգուշացրել էր այդ մասին: Իմաստուն կինը աջակցում է, երբեմն ձևացնում, թե ոչինչ չի նկատել:
Խելացի կինը դժվարին պահին ստանձնում է առջնորդի դերը և ամուսնուն սովորեցնում ճիշտ ապրել: Իմաստուն կինը նրբանկատորեն ուղղություն է ցույց տալիս և օգնում ամուսնուն հասնել նպատակին:
Խելացի կինը երեխաներին ստիպում է սովորել դասերը: Իսկ իմաստուն կինը ձգտում է նրանց մեջ գտնել տաղանդն ու անհատականությունը:
Խելացի կինը աշխատավայրում փորձում է լինել բոլորից լավը և սխալներ չգործել: Իմաստուն կինը կոլեկտիվում սիրո և ջերմության մթնոլորտ է ստեղծում:
Խելացի կինը միջամտում է մեծահասակ երեխաների կյանքին, նրանց խորհուրդներ է տալիս, պատմում է, ինչպես է պետք ապրել: Իմաստուն կինը աջակցում է երեխաներրին՝ փոխանցելով կյանքի փորձը ցանկացած իրավիճակում:
Խելացի կինը պայքարում է սկեսուրի ազդեցության դեմ, առաջ տանում իր տեսակետը, ձգտում է ծնողներից անկախ լինել, վիճել նրանց հետ, եթե խորհուրդներ են տալիս: Իմաստուն կինը սովորում է ժպտալ, լուռ լսել, համաձայնվել:
Խելացի կինը ուզում է փոխել ամբողջ աշխարհը, մարդկանց: Իմաստուն կինը ինքն է փոխվում, ընդունում է ուրիշներին այնպիսին, ինչպիսին որ կան:
Խելացի կինը կարծում է, որ երջանիկ է նա, ով իրավացի է: Իմաստուն կինը գիտի, որ իրավացի է նա, ով երջանիկ է: